Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/492

Այս էջը սրբագրված է

հեռացող գյուղին, հարևաններին և ընկերներին, որոնք դեռ նայում են ավտոյին՝ երանությամբ և կարոտով, ապա գյուղը հետզհետե կընկղմվի փոսի մեջ և միայն կերևան ամայի հնձանները, որտեղ գիշերել են բրիգադները, գիշերել է նաև ինքը՝ չանաքավոր և քաղհանավոր Թանգոն։

Կոլտնտեսության վարչության ժողովին մի կին նստած էր կիսամութ անկյունում։ Երկու սև աչքեր լարված նայում էին նախագահին: Իսկ նախագահը պատճառաբանում էր գյուղում հիվանդանոց և ծննդակայան կառուցելու անհրաժեշտո թյունը։

Երբ նախագահը խոսքը վերջացրեց, առաջին ելույթն ունեցողը ինչ-որ դժկամեց։ Նա ակնարկեց, որ իրենց համար այդպիսի կառուցումը ծանր կլինի, որ այդ շենքերը պիտի նստեն աշխօրերի վրա։ Պարզ էր, որ դեմ է։ Եվ ինչպես վերջին ու զորեղ արգումենտը, նա հայտարարեց, որ «էդ բանը (ծննդաբերությունը) սեզոնային բան է», և ուրեմն ծննդակայանն ամբողջ տարին չի աշխատի։

Այդքանն ասաց։ Ապա անկյունում նստած կինը տեղից վեր թռավ և այնպես լվաց առարկողին, «սեզոնային բանի» վրա միամիտ հռհռացողները ցնցվեցին, կարծես նրանց հանկարծ անցկացրեցին սառը ջրվեժի տակով:

— Ամոթ քեզ։ Եվ դեռ բրիգադիր ես... իսկ քանի՛ կին են մեռել մեր գյուղում երեխայի վրա... Հաշիվ արե՞լ ես։ Իսկ ինչո՞ւ նրանք մեռան, որովհետև բժիշկ չկար և չկար ծննդակայան։ Էլ հերիք է։ Եվ ծննդակայանը, և' մսուրը մենք էնպես պիտի պահենք, ոնց մեր աչքի լույսը։ Հո միայն աշխօր գցլու համար չե՞նք քրտինք թափել։ Եվ ծննդակայանի հարցը որոշվեց։

— Ո՞վ էր այդ կինը,— հարցրի նախագահին։ Մեր Թանգոն է։ Պարգևատրված հարվածային։ Մեր գյուղից առաջին պատգամավորը Հայաստանի համագումարին նախագահն ուրիշ շատ բան պատմեց այդ և առհասարակ կոլտնտեսության կանանց մասին։ Ինձ ամենից ավելի էր հե-