Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/493

Այս էջը սրբագրված է

տաքրքրում այդ, որովհետև իմ հիշողության մեջ դեռ թարմ են այն առարկությունները, որ անում էին գյուղացի կանայք առաջին ձմեռը, երբ մեր երկրում բարձրացավ կոլեկտիվացման ալիքը։ «Ես իմ երեխին մսուր չեմ տա», կոլխոզում երեխան հորը չի ճանաչի», «մեր երեխաները ժամով հաց ուտողը չեն», «կոլխոզի երեխաներին պիտի քշեն Մոսկվա», և ի՞նչ ասես որ այն ձմեռ կանանց բերանով չէր քարոզում դասակարգային թշնամին։ Ներս եմ մտնում այդ հին տան շեմքով: Ամեն ինչ ծանոթ է, ամեն ինչ հին է ջրի սև քարը՝ հենակների վրա, հավաբունը՝ կավե մի փոքրիկ խրճիթ առանց լուսամուտի, տան դուռը, որի ունկը շողում է ինչպես օնիքս մարմար,— այնքան ձեռքեր բռնել են այդ ունկից, և դուռը երգելով բացվել է: Արտաքինից ոչինչ չի փոխվել։ Նորը ներսն է, տանը։ Եվ այդ նորը վկայում է ոչ միայն այն, որ կոլտնտեսականները գնում են ունևոր կյանքի ուղիով, այլ և այն, որ նրանցից. ոմանք արդեն սովորել են «մաքուր նստել»։ Տուն կա, որտեղ գուցե միայն թախտն է հին, նաև կարպետը մնացածը՝ մահճակալները, սեղանը, աթոռները, պատեֆոնը, պահարանները, մինչև պատառաքաղն ու ափսեները նոր են, բայց այդ ամենը դարսված են անկարգ, և կոլտնտեսականը, որ հագնում է և կոշիկ, և՝ կրկնակոշիկ, դեռ չի սովորել կրկնակոշիկները նախասենյակում հանել ու տուն է մտնում ցեխոտ ոտքերով և գուցե դեռ անլվա նստում է ճաշի, ինչպես երբեմն։ Բայց այս տանն ամեն ինչ մաքուր էր ունեին կախարան վերարկուների համար, և սեղանի վրա դրված է մոխրամանը։ Ուրախ վառվում էր թիթեղյա վառարանը, և երկու փոքրիկ աղջիկ՝ մաքուր լվացված և մաքուր շորերով նստել էին 30 վառարանի մոտ։ նրանցից մեկն այն չար աղջիկն էր, որ ասում էր. — Երթամ Երևան կորեմ.․. Նա բերում է երեք տետրակ՝ իր, քրոջ և մոր։ Թանգոն