Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/495

Այս էջը սրբագրված է

Եվ նույն ծիծաղով նրանք բաց են անում այդ փակ դուռը, և հենց ինքը՝ այդ տարիքով կինն սկսում է պատմել։Բանից դուրս եկավ, որ դեմ առ դեմ նստած է հենց այն կինը, որը համատարածի օրերին «խմբապետ» էր ու քաշում էր եկեղեցու զանգերը և արդեն պատրաստել էր նավթը հրդեհելու առաջին հիմնադիրների տները։ — Թանգոըի տունը կա՞ր ցուցակիդ մեջ.. — Կար, բա չկա՞ր,— և կինը մղկտում է, խնդրում է, որ աղես չհիշվի այն տարին։ Նա վաղուց է կոլեկտիվի մեջ, աշխատում է ազնիվ, համայնական աշխատանքի բովում սրբելով հնի ժանգը։ — Ասում ես ինչու մանգոյին ենք ընտրել։ Էն խառն օրերի′ն գոլ տեսնեիր նրան։ Կրակ էր կտրել։ Թանգոն չլիներ, ոչմի կին չէր մնա կոլխոզում։ Իմ սրտում ես արդեն թեր եմ քվեարկել Թանգոյին, և մտքիս մեջ նորից զարթնում է այն առաջին ձմեռը։ — Մայրիկ,— դառնում եմ տարիքավոր կնոջը,— երեխաները հիմա ո՞նց են դեպի մսուրը... — Մսուրը... Ես մի թոռ ունեմ, որ հենց նեղանում է թե չէ, ասում է՝ շորերս տվեք, գնում եմ մսուր։ Էնտեղ լավ է, ասում է, երգ կա, խաղալիք կա, քաղցր թեյ կա... էն մեկէլն էլ,— և դառնում է հարևանուհիներին, որոնք գիտեն, թե ո՞վ է «էն մեկէլը»,— երեկ թե՝ տատի, ես գնում եմ մանկապարտեզ. վարժուհի պիտի դառնամ, հետո մի վարժապետ պիտի առնեմ, ձեր տնից գնամ... էդպես է մսուրը։ Մեր տներից լավ է... Ինձ հետաքրքրում են կնոջ դիրքը և իրավունքները կոլտնտեսության մեջ։ Հիմա նա ինքնուրույն աշխատող է, և նրա աշխօրերը գրանցվում են առանձին։ Կանայք պատմում են. որ դեպքեր կան, երբ կինը տզամ արդոլց ավելի շատ աշխօր է «քցում»։ Եվ պատահել է, որ կինը բաժանվել է ամուսնուց հենց միայն նրա համար, որ վերջինս քիչ աշխօր ունի։ Թանգոյի տանը պատմեցին հետևյալը. մի կին, որ աշխօրի պատճառով բաժանվել էր ամուսնուց, (Թասիբի» է բերում վերջինիս, և երբ ամուսինը ևս սկսում է լավ աշխատել, նրանք նորից միանում են մի ընտանիքի մեջ։ Երեխաները շատ են հետաքրքրվում ծնողների աշխատան-