Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/497

Այս էջը սրբագրված է

ներ սահմանելու։ Նրա դեմքի մկանները ձգվում են, նա լսում է և անծանոթ բառեր, չարում է միտքը, որ բոլորը հասկանա, որովհետև վերադարձին նրան հարցնելու են Ոսկինարը, Ջավո մայրիկը, Երջոն և հարյուր Հոռոմսիմ։ Նրա ոսկրոտ մատներր դողդողալով գծում են բառեր և խոսքեր։ Բլnկնnտի էջերի վրա գյուղից նա բերել է մի քանի բառեր՝ «ծննդակայան», «մոտորաղացի հարցը», «լույսի մասին»։ Երբեմն նրա աչքերի առաջ փեղկվում է բեմը․․. Ահա իրենց փողոցը՝ իր հարազատները, նրանց ժպիտը և նախագահի վերջին պատվերը․ — Քեզ տեսնեմ, Թանգո․․. Հետո նա դուրս է գալիս, շրջում է միջանցքներում։ Լսում է ձայներ քաղաքներից ու հանքերից, գործարաններից և դաշտերից, այդ ամենը ձուլվում է, ինչպես որոտացող, նա հզորանում է, և գեղջուկ բարբառով մի պատգամավոր կին խոսում է գյուղերի մասին․․. Հազարներ ու հարյուր հազարներ հիմա ժպտում են ինչպես առաջնորդը՝ բարի և իմաստուն ժպիտով։