Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/501

Այս էջը սրբագրված է

— Ջավո, սրա վրա կակո՞ւղ էիր քնում,— և մի ուրիշը ոտքով դեպի կրակն է հրում թաղիքի կտորը։

— Մեջը հազար լոլ կար,— և բարձր ծիծաղում են. մեկը ձեռքի ճրագից նավթ է թափում մի հնամաշ գլխարկի վրա, որ Ջավոն հանում է պատի ճեղքից։

— Հարութի փոստը, Հարութի փոստը...

— Քսան տարի գլխին էր։ Ինքը մեռավ, սա մնաց,— և հնամաշ գլխարկը նետում են կրակի մեջ։

Մի ուրիշը վերցնում է կավե կոծկած պտուկը,— թայց Ջավոն խլում է նրա ձեռքից, ինքն է ուզում փշրել, զարկում է 10 գետնով, պտուկը լի ջարդվում։

— Հին է, երեսը պինդ է,— և երկրորդն է զարկում, բայց դարձյալ չի կոտրվում պտուկը, որ ով գիտի քանի սերունդի ձեռք է մաշել, եղել է օջախի «հարստությունը», ճաքել է՝ կոծկել են, ջուր են կրել, վարժվել են այնպես, որ այդ չնչին իրը դարձել է տան հարազատը։

Երրորդ անգամ պտուկը Ջավոյի որդին է առնում, մոտենում է սալ քարին, բարձրացնում և այնպես թափով է զարկում, որ փշուր-փշուր զրնգում են բեկորները։

— Ջարդի՜, իմ ջիգյարը վառեց, — ասում է Ջավոն։ Մյուսներր ծիծաղում են, բայց Ջավոյի դեմքը մռայլվում է։ Նա է. կարծես մի բան է հիշում, մտքով այստեղ չի,— նայում է խարույկին, բայց հիշողության մեջ ուրիշ կրակներ են... ծեծե՞լ են նրան, երբ Ջավոն հարս էր և կավե պտուկի ունկը դեռ մնում էր,— լա՞ց է եղել,— մի ինչ-որ ծանր հիշողություն փշրվում է նրա հոգու մեջ։ Կանչում են, թե՝ Ջավո՜, թող գերանները վառենք։ Իսկ գերանները՝ ծուռ, որդնակեր,— դողում են, երբ պարողների դոփյունից գետինը թնգում է։

— Ձմեռս հապա ի՞նչ պիտի վառեմ... 30

— Ջավո, պիտի վառե՞ս բոլորը...

— Հապա ի՞նչ, առաջ-առաջ էս դուռը պիտի վառեմ,— և դուռը խուլ ճռնչում է, դուռը երդում է գուցե վերջին անգամ։ Ինչ-որ բան է կատարվում Ջավոյի հետ. նա մերթ ինքը երգում և պարում է և նրա երկար ստվերը թրթռում է պատերի վրա, մերթ պարողների շարքից դուրս է գալիս և ձեռքերը