Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/502

Այս էջը սրբագրված է

կրծքին ծալած նայում է կրակին։ նայում է դառն կսկիծով. կարծես ուզում է հիշողության մեջ տպավորել պատկերն այն աղթատ իրերի, որ նրա տունն էր, «տնամեջը», նրա անբաժան ընկերր հիսուն տարի։ Նրա հոգու մեջ հրդեհվում էր մի ուրիշ խարույկ. սև ծխի նման բարդ֊բարդ հեռանում էր կարիքը, քաղցի ահը. այրվում էր կեղտը, հոգսը, վախը և բոցերի մեջ թրծվում էր նորոգ ոգին։ — Ախ իմ կորած հիսուն տարի,.. — Զավո մայրիկ, կգա՞ս, թաքուն լա՞ց կլինես օջախիդ վրա։ — Սև մնա։ — Էլ ինչ սև մնա, որ ահա մոխիրը քամուն տվիր...

3

Երթը հին տնից դեպի նորը նման էր հարսանիքի։ Ջավոն կարծես նորահարս էր, որին տանում էին լապտերների լույսով և ցնծության աղաղակներով։ Կարծես հիսուն տարի գետնափոր գնդանում Ջավոն շղթայված էր անուրախ կլանքի սյունին, և ահա փշրել են դուռը, այրել են հին զնգանը և նրան տանում են։ — Ջավո', հիմա քեզ մի մարդ է պետք,— կատակում է մի ընկեր, որին նույնպես թվում է, թե Ջավոն նորահարս է։ — Օխտը աշխօրով մի մարդ կառնեմ... — Էդ ի՞նչ էժան է մարդը, Ջավո։ — Մարդ կա, որ մի աշխօր էլ չարժի, գիտե՞ս... — Մարդը թանկ է, կնիկն է էժան։ — Հիմա կնիկ չկա, ականջն երիդ բամբակը հանիր... հի֊ մա կնիկ չկա, հասկացա՞ր,— և Ջավոն մի քանի անդամ է կրկնում այդ խոսքը։ Ուղում է ասել, որ հիմա չկա անխոս, խեղճ, վիզը ծռած գեղջկուհին, որ «կնիկ» էր, որ ձայն չուներ և ճնշված, արհամարհված «կին արմատ» էր։ Մտնում ենք Ջավոյի նոր տունը։ Մտնում ենք, բայց չենք կռանում և չենք իջնում դետնի խորքը, այլ նոր սանդուղքով