Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/503

Այս էջը սրբագրված է

բարձրանում ենք պատշգամբը։ Զավոն սանդուղքի գլխից կանչում է բազմության

— Այ դուք բարով, հագար բարով եկաք... Ահա սրահը, նոր սենյակը՝ Ջավոյի երազը։ Ջոլյգ լուսամուտները նայում են փողոցի վրա։ Պատերը նոր են սպիտակացրել, և սենյակում դեռ մնում է գաջի թաց հոտը։ Իրերը նորեն՝ վառարանը, սեղանը, մահճակալը։ Զավոն մոտենում է վառարանին։

— Շնորհավոր, Ջավո մայրիկ... կարագս վառես։

— Նստեք, հաց բերեմ, գինի բերեմ... Շեն մնա իմ հարյուր ութսուն աշխօրը։

Նոր տունը Ջավոն նվեր է ստացել։ նրան նվիրել է կոլեկտիվը՝ անձնուրաց աշխատանքի համար։ Այստեղ առաջ կոլեկտիվի գրասենյակն էր:

— Ջավո, զանգ տուր Երևան։

— Ես կշվարեմ... Զանգ տամ ի՞նչ ասեմ։

— Ասա՝ խոսում են Ջավոյի բնակարանից...

Եվ այդ խոսքով ասվում է ամեն ինչ։

Խոսում են Ջավոյի բնակարանից... Ի՞նչ պիտի ասեին երեք տարի առաջ, և ի՞նչ բնակարան կար, և ինչպե՞ս պիտի խոսեր, վերջապես ո՞վ էր Ջավոն, ո՞վ գիտեր նրան։ Նրա բնակարանում հառաչում էին, այնտեղ ցուրտ էր, խավար էր, Ջավոյի տանը մրսում էին։

Խոսում են Ջավոյի բնակարանից... Եթե հնար լիներ այդ գիշեր նրա հեռախոսը միացնելու լայնահաղորդ կենտրոնին, կմոտենար ինքը Ջավոն և ուրախ ձայնով ամբողջ աշխարհին կասեր․

— Ես եմ խոսում, Ջավոն... Մենք ենք տվել բամբակի ամենաբարձր բերքը Հայաստանում․․․Ես գոհ եմ, ես հարուստ չեմ, և եթե հարյուր մարդ գա, առատ սեղան բաց կանեմ և կասեմ բարով, հազար բարով եկաք իմ նոր տունը։ Ապա կհնչեն տանը հավաքված բազմության ուրախ աղմուկը, ծիծաղը, նրանց հանաքները, նրանց երգերը։ Եվ բարձրաձայն կլսվի Ջավոյի կանչը սանդուղքի գլխից, երբ լապտերը ձեռքին ընդունում էր առաջին հյուրերին։

— Շեն մնա Ստալինը,— էս ամենը նա տվեց