Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/504

Այս էջը սրբագրված է

Նրա պատշգամբից աստղալույսով էրևում էր դաշտը մինչև հեռվի ձյունոտ լհռները։ Այլևս չկար համր պատը, խեղճութ յան խավար պատը։ Այստեղից Ջավոյի աչքերը կտեսնեն ընդարձակ հորիզոն, մինչև անեզր հեռուն։ Այդ էի մտածում նաև այն պարզ և համեստ մարդկանց մասին, որոնք կոչվում են ռայոնի ընկերներ: Նրանցից երկուսը ներկա էին' խարույկից մինչև նոր տունը, և Զավոն նրանց նստեցրեց սեղանի գլխավերևը։ Նրանք քաշվել էին մի կողմ, երբ ահագին կանչերով գյուղացիները բորբոքում էին նավոյի խարուքկը, պարում էին կանայք, պարում էր և Ջավոն։ Նրանցից մեկը Ջավոյին հանդարտ սովորեցնում էր, թե ինչպես օգտվել հեռախոսից։ Ս ովորեցնում էր նույն համառ համբերությամբ, ինչպես համոզել էր, որ «խչմար անելովս Ջավոն դեռ երկար կմնար գետնահարկ նկուղում,— սովորեցրել էր, որ համայնական քրտնաջան աշխատանքը բերում է երջանկություն աշխատավորին։Նրանք առաջինը բարձրացան նոր տան սանդուղքով։ Նրանց հետքերով բարձրացան երեկվա գյուղացիները' Արշալույսի կոլտնտեսության այսօրվա հերոսները։ Եվ նոր տանը նրանց առաջին խոսքը եղավ գարնան ցանքի և նոր բերքի մասին։Մի անհաղթ բանակ, երկաթե մարդկանց մի նոր ցեղ, գետնի խավարից հանել է աղքատ և ոտնահարված մարդուն,առաջնորդում է անդուլ և անկանգ, բարձրացնում է վեր և ինչքան բարձրանում, այնքան հզորանում է թափը, այնքան պայծառ է շողշողում մեր վաղը։