Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/507

Այս էջը սրբագրված է

Ա. ԲԱԿՈԻՆՑ

ՆԱԽԱՇԱՎԻՂ



Աոակաց բանքս է հրաշալի
Երգողն է սուրբ և պանծալի
Րաբանեաց րաբուն բարի
Որոյ Վարդան վերա] կոչի

Ա

«Վա՜յ ինձ, ով իմ որդիներ, որ աշխարհ պիտի գաք ինձնից հետո, որովհետև ցանկանում եմ ձեզ տեսնել և չեմ կարող,քանի որ գերեզմանի մեջ արդեն հող եմ դարձել։ Ապա ուրեմն այս գրքով կխոսեմ ձեզ հետ մինչև հինդ և մինչև յոթ սերունդ և հոդով կմնամ ձեր մեջ»,— այսպես ավանդել է Վարդան Այգեցին, մի վանական, որ հեղինակել է բազմաթիվ առակախառն քարոզներ և որի անունով են կոչել միջնադարյան հայ առակների և մանրավեպերի ձեռագիր ժողովածուները, մերթ անվանելով Գիրք առակաց ասացեալ վարդապետին Վարդանայի պէտս հոգւոյ և մարմնոյ պիտանի», մերթ Վարդանագիրք Այհնցի վարդապետի ասացեալև մերթ Վարդանագիրք»։ Այս և այլ այսպիսի վերնագրերով հայտնի ձեռագրերը մինչև XVII դարն անընդհատ փոփոխվել են և ապա քարացել երբ Ամստերդամում 1668 թվին տպագրվել է հայ առակների առաջին ժողովածուն' Գիրք աշխարհաց և առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք վերնագրով։