Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/508

Այս էջը սրբագրված է

Ո՞վ էր Վարդան Այգեկցին կամ Այգեկցին, որին հետնորդները տարբերելու համար XIII դարի մյուս Վարդաններից, անվանել են Մեծ Վարդան։ Դժբախտաբար, շատ թերի են տեղեկությունները նրա կյանքի և գործունեության մասին, և այն, ինչ որ հայտնի է, մեծ մասամբ քաղված է նրա քարոզներից և թղթերից։Ստույգ հայտնի չէ նրա ծննդյան թվականը։ Հիշատակարանների մեջ այն ժամանակ սովորություն չէր նշանակելծննդյան թվականը։

իր քարողների մեջ մի քանի անգամ նահիշատակում է իր ծննդավայրը' Մարաթրը կամ Մարաթոն, որ Հալեպի մերձակա մի ավան էր և էր այն ժամանակի սիրիական հայ գաղութներից մեկը։ Ուրեմն, եթե ծննդավայրի անունով կոչելու լինենք Վարդանին, ապա նրան պետք է անվանելՎարդան Մարաթեցի («Վարդան… որ ի Մարաթայ»ինչպես

ինքն է գրել)։ Սակայն հայտնի փաստ է, որ հաճախ վանականներն իրենց կոչում էին ոչ թե ծննդավայրի, այլ այն վանքին կամ մենաստաններին կից դպրոցի անունով, որտեղ նրանք հռչակվել էին։ Այդ ձևով էլ Մարաթեցին հռչակվում Այգեկցի կամ Այգեցի, ի հիշատակ այն անապատի, ուր քաշվում է նա և ապրում մինչև մահ։ Վարդանը Մարաթից տեղափոխվում է Կիլիկյաի Արքակաղնի վանքը, որ աթոռանիստ վայր էր և նշանավոր էր իր դպրոցով, որտեղ հենց այդ ժամանակ բորբոքվել էր պայքարը Արևմուտքի և Արևելքի կողմնակիցների միջև։ Հզորանում էրւՌոլբինյան հարստությունը Կիլիկիայում։ Հազարները ծաղկում էին. արևմուտքից բազմազգի վաճառականներ արտահանում և ներմուծում էին հարուստ ապրանքներ։ Քաղաքները ճոխ վաճառանոցներ էին և շահաստաններ։ Առևտրի հետ ծաղկում էր պերճությունը և շռայլությունը մի կողմից, մյուս կողմից, տնանկները և աղքատները կազմում էին այնպիսի թիվ,որոնց ոտնահարվող իրավունքների պաշտպանության մասին խոսում է հենց ինքը Վարդանը։ Քաղաքների հարստացման հետ միասին փոխվում էին նաև Կիլիկիայի հայերի, առաջին հերթին վաճառականների, բարքերը և լեզուն։ Այսպես կոչված արևելքցիների պայքարն ընդդեմ արևմուտքից եկող հոսանքի, դասային շահերի քաղաքական պաշտպանությունից