Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/510

Այս էջը սրբագրված է

բացիք նպատակ ուներ նաև անաղարտ պահել Հայ լեզուն և հայ եկեղեցին, որի հիմքերը խարխլում էին հենց այդ վաճառականները։ Արքակաղնի վանքում ուսանելուց հետո Վարդանն իբրև քարոզիչ հաստատվում է Կիլ իկիայի Դլուկ քաղաքում ։ Նրա արտասանած քարողները վկայում են, որ Մարաթեցին հարել է արևելցիների բանակին, այսինքն նրանց, որոնք իզուր ջանում էին պատվար կանգնել նոր հոսանքի դեմ։ Այսպես, Վարդանը եկեղեցու բեմից հանդիմանում է քաղաքում ապրող կանանց, որոնք «սիրում են զուգվել և զարդարել աչքերը և երեսը զանազան դեղերով ի գայթակղություն պատանիների։ Նա խոսում է այն կանանց մասին, որոնք Ծլար դեղերով իրենց զրկում են ծնելու կարողությունից և այդ սովորեցնում են նաև ուրիշներին։ Նա դժոխքի դատաստանով է Ապառնում նրանց, որոնք շահով դրամ են տալիս, զրկում են տնանկին և մշակին, խաբում են կշեռքի մեջ, կաթի մեջ ջուր են խառնում և առհասարակ խարդախ մարդիկ են։ Նրան' իբրև խոստովանահոր, Դլուկի բնակիչները հավանորեն գաղտնի պատմել են նաև ավելի ծանր մեղքեր։ Եվ տարիներ հետո այդ մասին է ակնարկում Վարգանը' անապատի մեջ հիշելով վաղեմի Դլուկր։ «Ես, ո"վ իմ որդիներ, մանկությունից մինչև ծերություն շրջեցի աշխարհում և տեսա բազմաթիվ մեղքեր և ավելի շատ գաղտնաբար լսեցի։

Դլուկում նրան հալածում են։ Արդյոք նրա՞նք էին հալածում, որոնց յուր քարոզներով խարազանում էր Վարգանը, թե կար այլ պատճառ. այդ մասին ոչինչ չի ավանդում ոչ ինքը և ոչ մի այլ ժամանակակից։ Նա միայն դառնությամբ գրում է. «Վա՜յ նրան, ում իշխան կամ առաջնորդ կկարգեն այս շար և դաժան ժամանակ։ Ապաստանելով Ամիթ քաղա քում և այնտեղ ևս խաղաղություն չգտնելով, Վարգանը որոշում է թողնել «աշխարհը» և անապատ քաշվել։ Ն իլիկ յան հայ իշխան Պաղտինի օժանդակությամբ նա հեռանում է Սև լեռան կողմերը Անտիոքի մոտ, որտեղ ապրում էին քրձազգեստ և մենակյաց անապատականները։ Նա տեղավորվում է Այդեկ կամ Այգի կոչված վայրում,և այնտեղից էլ մնում է Այզևկցի կամ Այգեցի կոչումը։ Հա-