Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/513

Այս էջը սրբագրված է

թյան, Հայտնի է, որ XI դարում դպրոցներում ավանդում էին առանձին առարկա՝ «առասպելավարժություն» անվան տակ։ Հայ մատենագիրներից ոմանք ոչ միայն հաստատում են առակների և ժողովրդական զրույցների գոյությունը դեռևս վաղնջական ժամանակ, այլև ոմանք, թերևս, ակամա մեջ են բերում այն զրույցները, «Որ ի գռեհիկս պատմի առակեալ», ինչպես օրինակ, Գր. Մագիստրոսը, որը պատմում է արտուտի առակը։ Ոմանք՝ ինչպես Անանիա Իմաստասերը, Հովհան Օձնեցին, Հովհան Մանդակունին և ուրիշները սիրել են «օրինակով խոսել, մի ձև, որ այնքան մեծ վարպետությամբ կիրառել է Վարդան Այգեցին։

Հայտնի է և այն, որ հայ հին պատմիչները և առհասարակ եկեղեցին չեն սիրել և հալածել են ժողովրդական զրույցները, որոնց թվում նաև հեքիաթը և առակը և երգը։ Ներսես Շնորհալու մասին Կիրակոս Գանձակեցին գրում է. «Զի այնպէս էին կամք սրբոյն, զի հնար իցէ ոչ ոք խօսեսցի ի խօսս աշխարհականս, բա՜ց ի դրոց, ոչ ի գինարբուս և ոչ յայլ ուրախութիլնս։ Վասն այնորիկ արար նա երգս և ուսոյց այնոցիկ, որ պահէին զբերդն. զի փոխանակ վայրապար ձայնից, զայն ասասցեն» ։ Բերդի զինվորները «ստորինս լեզվով պատմում էին «անառակ» զրույցներ։ Այդպես էին նաև ռամիկները և վաճառականները գինարբուքի, այլ ուրախության և առհասարակ իրենց առօրյայի մեջ։ Բայց այդպես էին նաև եկեղեցու դպիրները և հոգևորականների ստորին խավը, որ գոմարվում էր ռամիկների որդիներից։ Հետևաբար, նրանց ավելի ախորժելի էին «վայրապար» զրույցները՝ պարզ լեզվով,քան խրթին և ճոռոմ ճարտասանությունը, տրամախոսությունը և աստվածաբանական գիտելիքնեըր։ Գերազանցապես այդ խավից էին նաև այն՝ երբեմն անանուն գրիչները, որոնք դժվար տքնությամբ բազմացնում էին ձեռագրերը։

Եթե Ներսես Շնորհալին հնար էր որոնում, որպեսզի այլևս

«Բանի որ այնպես էր սուրբի կամքը, որպեսզի հնարավոր լինի, որ ոչ ոբ չխոսի աշխարհիկ լեզվով, բացի գրաբար, ոչ գինարբուքի և որ ոչ ուրախության ժամանակ, այդ նպատակով և նա երգեր հորինեց և սովորեցրեց նրանց, որոնք պաշտպանում էին բերդը, որպեսզի վայրապար ձայների փոխարեն, այդ երգերն ասեն»