Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/514

Այս էջը սրբագրված է

ոշ ոբ խոսի «աշխարհի» լեզվով կամ գեղջուկ բարբառով, ապա միակողմանի կլիներ այդ փաստը բացատրել միայն իբրև ձգտում վերջ տալու «ստորին» հայերենին։ Կարելի է Լնթագրել, որ զինվորները «վայրապար» խոսում էին բարբառով, որը հայերեն չէր, և ահա Շնորհալին նպատակ է դնում այնպիսիներին լեզու սովորեցնել և ինքը հեղինակում է առակներ և հանելուկներ, որ գրված են ոչ թե խրթին գրաբարով, այլ պարզ հայերեն։

Ահա, օրինակ, Շնորհալու մի հանելու կր նռան մասին.

է նա: կանաչ կոճակ բոլոր.
Անապակ գինով լցած տկճոր.
Կարմիր մեղուք ի ներս աղտուր,
Եղբայր դու կեր զինչ մեղրի ծոր։


Ուրեմն հայ հին դպրության մեջ նոր չէր ոչ առակը և ոչ բարոյախոսությունն առհասարակ։ Կային եկեղեցական քարոզիչներ, որոնք խոսել և դրել էին «օրինակով»։ Եթե դպրոցներում ավանդում էին «առասպելա վարժությունն» իբրև առ անձին առարկա, ապա կարելի է ենթադրել, որ գոյություն են ունեցել նաև դասագրքեր կամ առասպելների և առակների ժողովածուներ՝ իբրև նյութ դասավանդման։ Եթե ավելացնենք և այն, որ Եզոպոսի առակները շատ վաղուց ծանոթ էին հայերին, ինչպես և «Վոլպիանու փիլիսոփային» (ըստ Թոմա Արծրունու ) առակները, ապա կարելի է ասել, որ Վարդանի առակների ժողովածուից առաջ եղել են առակների այլ ժողովածուներ, որոնք հետագայում կամ խառնվել են Վարդանի առակագրքերին և կամ եթե շարունակել են առանձին մնալ, ապա վերակոչվել են Վարդանի անունով։ նույնիսկ հայ կենդանական վեպի որոշ տարրեր մտել են «Վարդանգրքերի» մեջ, և հետագա սերունդները շարունակել են Վարդան Այգեցուն վերա գրել առակների ժողովածուների մեծ մասը։

«Եթե նույնիսկ պարզվի,— գրում է Ն․ Մառը,— որ որևէ անհայտ քարոզիչ առակը կիրառել է ուսուցման ժամանակ, Վարդանի նշանակությունը դրանով չի նսեմանա։ Վարդանը, որ ստեղծողն էր առակախառն քարոզի նոր տեսակի, ստացավ տաղանդավոր քարոզչի եզակի համբավ, հիմք դնելով առակների լայն օգտագործման՝ բարոյախոսական նպատակով։