Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/516

Այս էջը սրբագրված է

երիտասարդություն, կատարյալ հասակ և ծերություն։ Այն երեք հասակն, որ զորավոր են, մարդ չէ կամենում բառնալ բեռով, այլ պարարում և գիրացնում է ուտելով և ըմպելով և ամեն ծանր բեռ բառնում է ծերացած մարմնի վրա»։

Վարդան Այգեցու այս և այս կարգի առակները բնորոշ են իրենց կատարյալ և ամբողջական արվեստով։ Հետագայում առակները փոփոխության են ենթարկվեի մշակվել են՝ բերանացի պատմվելով, ապա տարբեր գրիչների ձեռքով գրի են առնվել, յուրաքանչյուր անգամ կրելով ժամանակի և պատսողի կնիքը։ Այդպես առաջացել են առակների փոփոխակները, որոնք տարբերվում են և՜ մեկնությամբ, և՜ բովանդակությամբ, և′ լեզվով։

Որքան էլ կրոնա-բաբոյական մեկնաբանությամբ Այգերին ծանրաբեռնել է առակը, այնուհանդերձ նրա ստեղծագործությունը «աշխարհիկ» արվեստ է և ոչ հոգևոր։ Նա մեկն է այն գագաթներից, որոնց վրայով է անցնում միջնադարյան հայ քաղաքային մշակույթի սահմանագիծը։ Եթե Այգեցու առակներն ազատենք բարոյախոսական կցաններից, ապա կմնան զվարթ և սրամիտ պատմություններ, երբեմն ուղղված հենց եկեղեցու և ֆեոդալների դեմ,— առակներ և իմաստուն մանրավեպեր, որ սիրելի էին միջնադարյան հայ վաճառականին և գյուղացուն։ Նպատակ դնելով քարոզել հայ եկեղեցու հավատո հանգանակը քաղաքներում և գյուղերում,ամրապնդելու համար այդ եկեղեցու հիմքերը, որոնց խարխլուս էր միջնադարյան քաղաքը,― Այցեցին քարոզը մատչելի դարձնելու համար լիաբուռն օգտվել է ժամանակի ժողովրդական բանահյուսությունից, վերամշակել է այն ըստ իր նպատակադրման, և այսպիսով գրի են առնվել բազմաթիվ անգիր զրույցներ։ Առակախասն քարոզների հետ գրականության մեջ խուժել է առակը և մանրավեպը, իսկ վերջիններս իրենց հետ բերել են նաև ժողովրդական լեզու և ոճ, և այսպիսով սկսել է ձևավորվել միջնադարյան հայ «աշխարհիկ» արձակը։

Սակայն այդ արձակը հետագա դարերում չծավալվեց և չդարձավ ամբողջական գործ։ Այսպես չամբողջացավ նաև հայ ժողովրդական վեպը, ինչպես և միջնադարյան հայ բանաստեղծության առանձին գոհարները չկապեցին ոչ թագ, ոչ պսակ։