Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/518

Այս էջը սրբագրված է

ՎԱՐԴԱՆ ԱՑԳԵՑԻ

ԱՂՎԵՍԱԳԻՐՔ

ԳԱՐՈԻ ՀԱՇԻՎ

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն։ Եվ քոլ֊ ռակը մոր հետ գնում էր և հետ դառնում։ Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին։ եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա: եվ քուռակն ասաց մորը• «Ինչո՞ւ համար այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվա֊ րությամբ, և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անդամ են գարի տալիս»։ Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր, և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»։ Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գա֊ լիս. քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին։ Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ի՞նչ եղավ քեզ, որդյա'կ, որ սոսկում ես. մի վախենար խոզից, որովհետև նրա¬ նից գարու հաշիվն են ուզում»։ Եվ դարձյալ եկան կալրճ դարի կրելու։ Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ո վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»։