Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/521

Այս էջը սրբագրված է

ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ

Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։ Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձան և անարգեց, թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։ Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց․ «Այո , ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվեսն։

ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐ

Մի մարդ ուներ չար կին, և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես թե քո երեք որդիները քեզնից են։ Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»։ Եվ նա հարցրեց, թե ո՞րն է իմը, և կինը ասաց։ Եվ երբ հայրը մեռնում էր, ասաց. «Եմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն»։ Եվ եղբայրները կռվում էին իրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին, և մյուսը՝ թե ես եմ։ Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ։ Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա։ Ով հորը զարկեր նետով, և նետը ծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին։ Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը։ Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվին հայրենի կայքը։

ԱՌՅՈՒԾ ԵՎ ԳԱՅԼ ԵՎ ԱՎՎԵՍ

Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի և մի գառ։ Ճաշի ժամի առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը։ Եվ գայլն ասաց. «Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին» ։ Եվ առյուծը բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ։ Եվ դարձյալ ասաց