Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/522

Այս էջը սրբագրված է

առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է' խոյը քեզ ճաշին, մաքին քեզ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»։ Եվ առյուծն ասաց. «Ո՜վ խորամանկ աղվես, քեզ ո'վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»։ Եվ աղվեսն ասաց. «ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան»։

Գինի

Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվ։ Եվ տանում էին։ Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը, և ինքը գնաց: Թագավորի որդին խիստ գինով էր և հար¬ բած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա' փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին: Եվ մի այրի կին մի որդի ուներ, և այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն, Եվ այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին, և թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի' նրան չեմ պատժի: Եվ եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին։ Եվ նա ասաց, թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի։ Եվ մայրն ասաց, թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել։ Եվ թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք։

ԻՄԱՍՏՈԻՆ ԱՎԱԳ ԷՇ

Շատ էշեր գնում էին արքունի գործով, և նրանց մեջ կար մի ավագ էշ՝ իմաստուն և մեծ, քան մյուսները։ Եվ ամենքը նրան պատվում էին, որպես հայր և առաջնորդ։ Եվ ահա բարձրանում էին մի սար, և նա խառանչեց և գոռաց սաստիկ