Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/523

Այս էջը սրբագրված է

ահագին և հետևի կողմից մեծամեծ ճայթյուն արձակեց։ Եկան մյուս էշերը և ասացին․ «Ո՜վ պատվական հայր, քո առջևի ձայնից բոլորս ունենք, իսկ է՞նչ էր այն ահագին ճայթյունր, որ քո հետևի կողմից եղավ. աղաչում ենք, ասա մեզ»։


Եվ նա ասաց․ «Ո՜վ իմ որդիներ, ձեր առաջ սուտ չեմ երդվի և ճշմարիտ կասեմ, որ առջևի ձայնի զորությունից բնավ չեմ կարող իմանալ, թե ուրիշ ինչ ճայթյուն է ելնում իմ հետևի կողմից»։


ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ


Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել։ Եվ լուսնկա էր։ Եվ մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են։ Եվ կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ ո՞րտեղից են։ Եվ մեծատուն մարդն ասաց․ «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում։ Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»։


Երբ գողերն այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հա¬ վատացին այդ ցնորամիտ բանին և լուսնի շողերը ղրկելով եր¬ դից վայր ընկան և ջարդվեցին։


ԵՂԵԳՆ ԵՎ ԾԱԳԵՐ


Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներ ում և հովիտներում։ Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային՝ կոտրատված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն անարատ։ Եվ թագավորն ասաց. «Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են»։ Եվ եղեգն ասաց․ «Ո՜վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրա- ցավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի 523