Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/524

Այս էջը սրբագրված է

դեմ, և հողմը նրանը փշրեց. իսկ ես խոնարհվեցի Հողմի կամքով և ահա կանգուն եմ»։


ԻՇԽԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ


Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, և իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ և երկար կյանք։ Գնացին, ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում է այրին։ Եվ իշխանը եկավ և ասաց. «Ես քեզ բարիք չեմ արել, ո ՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»։


Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի և նա մեռավ։ Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզնից ավելի չար լինի»։


ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐ


Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ո ՞վ ողորմելի, ո՞ւր ես գնում։ Հեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»։ Եվ նա ասաց. Ո՞վ անմիտ, ես չեմ դնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու և կռվելու և հաղթելու»։


ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ


Կար մի թագավոր, և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կա րմիր դահեկան։ Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը։ Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց։ Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկն իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր։ Եվ երբ թագավորն եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի ոլոշը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը։ Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում։