Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/525

Այս էջը սրբագրված է

Եվ անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրակներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան։ Ինչ որ եղավ եղավ, և իզուր գնացիր։ Արի, և մենք կլինենք առաջվա նման իրար սիրելի և միասին կապրենք»։ Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա։ Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք շծնվի մեր մեջ»։


ԱՌՅՈԻԾ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ԱՐՋ


Առյուծն Հիվանդացավ, և ամեն կենդանիները եկան նրան տեսության. միայն աղվեսն ուշացավ։ Արջը չարախոսեց նրան, և աղվեսն դռնամուտից լսեց և ներս ընկնելով թավալվեց առյուծի առաջ: Առյուծն ասաց աղվեսին. «Իարի ժամի չեկար, գարշելի. ասա ինձ, ինչո՞ւ ուշացար»։ Աղվեսն ասաց. «Մի բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»։ Եվ առյուծն ասաց. «Իարի եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»։ Աղվեսն ասաց․ «Խիստ պիտանի է և դյուրին, բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա, և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»։ Եվ առյուծը հրամայեց, արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին։ Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց:


Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»։


ԿԱԹ ՄԵՂՈԻ ՊԱՏՃԱՌ ՊԱՏԵՐԱԶՄԻ


Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում, և մեղրից մի կաթ կաթեց գետնին, և մի պիծակ նստեց կաթի վրա, և կատուն վազեց և պիծակին առավ, և նրանից հետո շունը վա-