Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/526

Այս էջը սրբագրված է

զեց և կատվին առավ, և խանութի տերը շանը զարկեց և սպանեց։ Եվ այն գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այդ գյուղից էր։ Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է յուրշանլ, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին։ Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին, և նրանց միջև կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ՝ մի կաթ մեղրի համար։


ԿՏԱԿ ՎԱՍՆ ԳԱՆՏԼԻ


Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան մամին նա կանչեց որդիներին և ասաց, «Ո՜վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի»։ Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։


Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով։


ՈԻՂՏ ԵՎ ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ


Ուղտը և գայլը և աղվեսը եղբայր եղան և ճանապարհ ընկան և ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացին, թե ով ավագ է, թող նա ուտի։ Եվ սկսեցին ասել իրենց տարիքը։ Աղվեսն ասաց. «Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց»։ Գայլն ասաց. «Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ»։ Եվ ուղտը տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի առնեն, հացը բերանն առավ և բարձրացնելով ասաց. «Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները»։ Եվ սկսեց հացն ուտել։ Իսկ աղվեսը և գայլը ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան։


ԿՌՈՒՆԿ՝ ԹԱԳԱՎՈՐ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԷՇ


Հավաքվեցին թռչունները և ասացին, թե որի ձայնը զորավոր է, նրան մեզ թագավոր դնենք, որպեսզի պատերազմի