Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/527

Այս էջը սրբագրված է

ժամին կանչի մեզ: Եվ կռունկը երկինք բարձրացավ և գոչեց. նրան հավանեցին թռչունները և օծեցին թագավոր: Էշր եկավ և ասաց. «Այ, եթե ինձ ոտի տեղ անեիք, որ նրա փոխարեն ես բարձրանայի, գաք կլսեիք, թե ում ձայնն է զորավոր»:


ԵԶՆ ԵՎ ՁԻ


Եզը և ձին խոսեցին միմյանց հետ: Եզն ասաց. «Դու ո՞վ ես կամ ի՞նչի պետք ես»։ Ձին ասաց. «Ես ձի եմ և ինձ թագավորների և իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով և բազմում են ինձ վրա»։ Եզն ասաց. «Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում, և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, և եթե չվաստակեմ դու և քո թագավորն իսկույն կմեռնեք։ Եվ դու երախտամոռ մի լինիր»։


ՀԻՄԱՐ ԵՎ ՋՄԵՐՈԻԿ


Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և առնելով դահեկանը գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ, ապա կրկին եկավ շուկա և տեսավ մի մեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց. «Այս ի՞նչ է»։ Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ։ Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն։ Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի և էշը միջից կփախչի։ Եվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայր ճանապարհով, և նրա ոտքը սայթաքեց, ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ, և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է, և ահա էշը ելել և փախչում է: Եվ հետևից վազելով կանչում էր նապաստակին և ձայն էր տալիս. «Ա՜յ հնդու էշ, վա՜յ ինձ, մի փախչիր․ քուռի՜, քուռի՜, խնայիր ինձ և վերադարձիր»: