Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/528

Այս էջը սրբագրված է

ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ


էշին ավետիս տվին` թե ցնծա՛ և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց։ Եվ էշն ասաց. «Վա՜յ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, շեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան»։


ԱՂՔԱՏ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆ


Մի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևակեղ: Եվ այն աղքատը անձրևաթաց էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էր ճանապարհից։ Եվ ներս մտավ քահանան, սկսեց II Ժամ ասել։ Առավ ավետարանը և կարդաց այն էջր, ուր գրված էր թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ: Այն աղքատը լսեց և ուրախացավ․ «Այս ինձ համար է ասված, և ահա շուտով կկատարեն իմ կամքը»։ Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն, և աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին։ Եվ աղքատն ասաց․ «Այն գիրն, որ կարդաց, նա սուտ էր»։ Եվ առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ։ Եվ քահանան եկեղեցի գալով ավետարանը չգտավ և աղքատին ասաց․ «Ո՞ւր է ավետարանը»։ Եվ աղքատն ասաց քահանային․ «Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, և ես տարա ջուրը գցեցի»։ Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց․ «Ինչու՞ ես ծեծում ինձ, անիրավ եթե հավատում ես, թե ավետարանն աստծո ճշմարիտ խոսքն է, ապա ինչու՞ չես կատարում նրա կամքը։ Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ, և չեք կերակրում ինձ, ծարավ եմ, և ջուր չեք տալիս։ Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իրեն համար ասաց»։


ՀԱՅՐ ՈԻ ՈՐԴԻ


Մի մարդ աղջիկ առավ որդու համար, և որդին ամուսնացավ աղջկա հետ և երբ միավորվեց նրա հետ, շատ հիացավ