Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/529

Այս էջը սրբագրված է

ամուսնության գործի վրա և ուրախացավ և սկսեց հորը խրատել ամուսնության գործի մասին։


Եվ հայրն ասաց. «Ո՞վ որդյակ, ես ամուսնության գործով ծնեցի քեզ, և այժմ դու՞ ես խրատում ինձ»։


ՄԱՐԴ ԵՎ ԸՆԿՈԻՅԶ ԵՎ ՁՄԵՐՈԻԿ


Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել։ Եվ պտուղի ժամանակ եկավվ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր։ Մարդն ասաց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես՝ ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են և բանի նման չեն»։ Մարդն ասում էր, որ Ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին, և ընկույզը ձմերուկի թփի վրա։ Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատպինդ կպավ նրա ճակատին և ճակատը պատռեց և արյուն ելավ։ Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ՝ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը թող իմից վատ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ»։


ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՋՐԱՂԱՑ


Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց, թե «Ես եմ տաճար աստծո և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու աստծուն և պատարագ, և հաշտվում է աստված աշխարհի հետ, և մեղքերին թողություն է լինում»։ Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն, թե «Ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու աստծուն»։


ԱՄԵՆԱԳԵՏ ՄԱՐԴ


Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել, և աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս։ Եվ նա հավա-