Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/530

Այս էջը սրբագրված է

քեց յուր գիտուններին և պատճառը հարցրեց: նրանք ասացին. «Եթե կամենում ես, որ այլևս չփլչի, դու գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի, և նրան կենդանի դիր պատի մեջ, և պատը թող շարեն, և այլևս չի փչիլ»։ Եվ թագավորն ասաց. «Այդ բանի ընտրությանը ևս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ»:

Եվ գիտունները նստեցին միասին որոշելու, թե ինչ տեղ կարող են գտնել տգետ մարդ, և մեկն ասաց. «Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների»: Իսկ ոմանք ասացին. իշապանը, որ իշու հետ է լինում և յուր ողջ կյանքն անց է կացնում գրաստի հետ, շրշելով լեռ և անտառ: Ոմանք ծովաքարին ասացին, իսկ ոմանք հովվին, որ ամառ-ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներում, չի մտնում գյուղ կամ քաղաք։Եվ հավանություն արին և կամեցան հովվին բերել։

Այն ժամանակ գիտուններից մի ոմն ասաց, թե «Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ և սնվել է այնտեղ և յուր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք»։ Եվ ուղարկեցին տաս ձիավոր, որպեսզի մարդուն բերեն։ Եվ ձիավորները գնացին գտան Տովվին, որ կթում էր ոչխարր, և ողջունելով ասացին. «Թագավորը քեզ կանչում է»: Հովիվն ասաց. «Ես իմ կյանքում ոչ քաղաք եմ գնացել և ոչ գյուղ, ինձ ինչո՞ւ է կանչում»: Իսկ նրանք խորամանկությամբ ասացին՝ «Չենք իմանում»։ Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց և ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը։ Եվ նրանք ասացին, թե այս պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտուններն ասել են, որ մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա։

Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց. «Հիմարը և տգետն այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել»։ Եվ մի ոչխար բերելով ասաց. «Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությունը»: Եվ ասաց. «Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մինը էգ է, և մյուսը՝ որձ. մեկի գլուխը սև է և մյուսինը սպիտակ»։ Եվ ոչխարը մորթեց և գառները փորից հանեց, և այնպես էր, ինչպես ասաց։ Եվ մի այլ ոչխար բերելով ասաց.