Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/531

Այս էջը սրբագրված է

«Այս ոչխարը մեկ գառ ունի փորում. մարմինը սև է, գլուխն սպիտակ և ինքը որձ»։ Եվ մորթերին, տեսան այնպես։ Եվ հովիվն ասաց, «Ոչխարի այս երկու հոտը. որ կա ձեր առաջ, ամենին գիտեմ, թե որն է ծնեչու և որն է ստերջ և որն է որձ ծնելու։ և որը էգ և որը սև կամ սպիտակ և որը սև ու սպիտակ պուտերով։ Ձեր գիտունները կարո՛ղ են այդ իմանաք»։ Ձիավորներն ասացին. «Ոչ, ամենևին»։ Հովիվն ասաց, «Ուրեմն իմացեք, որ ես շեմ այն հիմարը և տգետը, որին դուք փնտրում եք։ Իսկ եթե կամենաք, ես ցույց կտամ տգետ մարդուն։ Թագավորը թող յուր նայիպին բռնի, թալանի և ինչ ունի ամենն առնի և քաղաքի հրապարակում նրան կախի և չարաչար տանջի, որպեսզի բոլոր քաղաքացիները տեսնեն, ապա նայիպին թող տանեն թաքդնեն և ասեն, թե նրան սպանեցին։ Եվ երեք օր քաղաքում թող կանչեն, թե ինչ մարդ որ կգա և հանձն կառնի նայիպի գործը, նրա ամեն ապրանք այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի նայիպ։ Այն մարդը, որ կտեսնի այդ խաղքը և կլսի ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով կասի, թե էս ուզում եմ լինել նայիպ, այն մարդն է հիմար և տգետ, նրան բռնեցեք և կենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս սլատր չփլչի և շեն մնա»։ Իսկ նրանք եկան և թագավորին պատմեցին, և թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր, և մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի նայիպի գործը և իշխանությունը, նա կստանա նրա ապրանքը և հողը, այն ժամանակ մոտ վազեց մի ջրմի և թոնի մարդ և ասաց, թե ես հանձն կառնեմ այդ գործը։ Եվ նրան հարցրին, թե տեսա՞ր ինչ արին նայիպի գլխին։ նա ասաց, «Այո', տեսա»։ Եվ իսկույն առան նրան և տարան, կենդանի դրին պատի մեջ և պատը հաստատուն մնաց։

ԱՂՎԵՍ ԵՎ ՈՐՍՈՐԴ

Որսորդը շներով տառապում և նեղում էր աղվեսին։ Եվ աղվեսը դարձավ և ասաց, «Աղաչում եմ քեզ, ասա, թե ինչո՞ւ համար ես ինձ նեղում»։ Եվ որսորդն ասաց* «Որպեսզի հանեմ քո մորթին»։ Աղվեսը կանգնեց և ասաց, «Տեր աստված,