Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/532

Այս էջը սրբագրված է

փառք քեզ, որ սրա ուզածն այս է։ Իսկ ես կարծում էի, թե ինձ ուզում է նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահայր»։

ԻՇԽԱՆԱՎՈՐ ԵՎ ԻՄԱՍՏՈԻՆ

Կար մի աշխարհակալ իշխանավոր, և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա: Եվ իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն, և ունենամ գեղեցիկ թոռներ մառանդ իմ գահի։ Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ և հարսը մնաց: Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե «կա՞ իրավունք», և նրանք ասացին, թե չկա իրավունք, որ հայրն առնի հարսին: Եվ նա չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. «Աշխարհում յոթանասուներկու ազգ կա, և նրանցից ոչ մեկին չի հասնում այգ, բայց քեզ կհասնի»: Եվ իշխանավորն ասաց, թե «Ինչու աշխարհի յոթանասուներկու ազգին չի հասնում այգ, իսկ իրեն կհասնի»: Եվ իմաստունն ասաց. «Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ»։ Եվ նա երդվեց չպատմել նրան, եթե պատճառն ասի:

Այն ժամանակ իմաստունն ասաց• «Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, և քո վրա չկա իշխանություն, և ինչ կամենաս, կարող ես անել»:

ԱՂՎԵՍ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼ

Աղվեսը մի գրած թուղթ գտավ և տարավ գայլին և ասաց․«Այս չափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար: Եվ ոչ շուն և ոչ մարդ քեզ չպիտի նեղեն»։ Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց թլուրի վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գտյլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները, և մարդիկ և նրան դզեցին և գանահատեցին: Եվ արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով ասավ աղվեսին: Եվ աղվեսն ասաց. «Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր»։