Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/534

Այս էջը սրբագրված է

ԱՌՅՈԻԾ ԵՎ ՄԱՐԴ


Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ֊տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին զողալով ևանցնում։ Առյուծը հարցրեց նրանց. «Ինչո ւ եք փախչում և ո ւմահից եք զարհուրած փախչում»։ Եվ նրանք ասացին. «Փա֊խի ր և դու, որովհետև ահա գալիս է մարդը»: Եվ առյուծնասաց. «Ո՞վ է մարդը, և ի՞նչ է նա, և ի՞նչ է նրա ուժը և նրակերպարանքը, որ փախչում եք նրանից»։ Եվ նրանք ասացին.«Կգա, կտեսնի քեզ և քեզ վա՜յ կլինի»։

Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ։ Եվ առյուծն ասաց. «Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է դազաններին»։ Եվ նա ասաց. «Այո, ես եմ»։ Առյուծն ասաց.«Արի՛ կռվենք»։ Մարդն ասաց. «Այո , բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են։ Եկ նախ կապեմ քեզ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը, և ապա կռվենք։ Առյուծն ասաց. «Երդվիր, կգաս, և ես կլսեմ քեզ: Մարդը երդվեց, և առյուծն ասաց. «Հիմա կապիր ինձ և գնա շուտ ու դառձիր»։ Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին։ Եվ առյուծը գոչեց. «Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել»։


ՄՈԻԿՆ ԵՎ ՈԻՎՏ


Մի մուկ հպարտացավ։ Կորավ նրա իմաստությունը, և նրա սիրտը լցվեց հպարտությամբ։ Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին. «Ինձ հրաման տուր քո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ»։ Եվ ուղտն ասաց․ «Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես»։ Մուկն ասաց. «Քո սմբակը կակուղ է, և ինձ վնաս չի լինի»։ Ուղտն ասաց. «Քո արյունը քո գլուխը»։ Եվ մուկը ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը։ Մի անդամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին։ Եվ մուկը ճչաց, և նրա փորից դուրս եկավ ճրագուն, որովհետև մուկը գեր էր։


Աչդ տեսնելով ուղտն ասաց. «Ահա, եղբայր, հենց այդ է նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից»։