Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/535

Այս էջը սրբագրված է

ԱՐՎԵՍՏ ԿՆՈՋ

Մի մարդ շրջում էր երկրե երկիր, և կինն ինչ հնար որ աներ, նա գրում էր թղթի վրա: եվ նա երեք մեծ բեռներ շինեց և դեռևս դնում էր և թղթի վրա դրում կնոջ հնարր, որով կինը խաբում էր մարդուն: Եվ նա մտավ մի քաղաք, և քաղաքի դռան մոտ կար մի խիստ հնարագետ կին և այդ կինր մարդուն ասաց. Ծ Բարի եկար»: եվ կինը մեծարեց նրան և տուն տարավ, կարծելով, թե այն մարդը շատ ունի կերսյաս և ոսկի և արծաթ: երբ երեկո եղավ, կինն ասաց այն մարդուն. Բեռներդ քո ի՞նչ է, գուցե իմ պետքերի համար մի բան առնեմ»: Եվ նա ասաց, «Ոչինչ չունեմ ծախու»: Եվ կինն ասաց. «Ապա այդ, որ ունիս, ի՞նչ է»: Եվ նա ասաց. «Կնոջ հնար է, ինչ կին որ հնար է արել, շրջել եմ և գրել և բարձել և եկել եմ այստեղ, որ ուրիշ հնար գրեմ»: Եվ կինն ասաց, «Բարի եկար»: Եվ այն ժամանակ կինը կամեցավ բեռներն այրել և հնարն իմացավ։ Տան մեջ կար մի փուռ, որ կտաներ երեք բեռ թուղթ, և կինը բարկ վառեց փուռը և ձուկ տապակեց և դրեց հյուրի առաջ: Եվ ինքը վեր կացավ, դռները պինդ փակեց և խիստ բարձր ձայնով ճչաց հավար կանչելով, և եկան դրացիները սուսերներով և բիրերով և բախեցին տան դուռը: Եվ կինն ասաց այն մարդուն. «Եթե կամենում ես, որ քեզ սպանել չտամ, թղթերը տուր այրեմ փռի մեջ, իսկ եթե ոչ կասեմ, որ այս մարդը բռնաբարեց ինձ և քեզ սպանել կտամ»: Եվ մարդը բեռները տվեց նրան, և կինը երեք բեռն այրեց փռի մեջ և տան դռները բաց անելով ասաց, «Բանի տարի է իմ հորեղբոր որդին գնացել էր և ահա եկավ, և ես նրան ձուկ տվի ուտելու և փուշը բկի մեջ մնաց և զորով ազատվեց մահից»: Եվ եկան տեսան, որ ձուկը նրա առջևն էր, և գնացին։


ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ՋՈՐԻ

Գայլն և աղվեսն և ջորին եղբայր եղան և գնացին և երբ սովեցին և որսի չհանդիպեցին, ասացին. «Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է»: Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել: Եվ գայլին հարցրին, թե որ տարվա գայլն ես, և նա ասաց, թե ես այն գայլն եմ, որին