Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/536

Այս էջը սրբագրված է

Նոյը տապանն առավ: Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց «0՜, դու տասը ազդով ինձանից փոքր ես, և ևս այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց»։ Եվ ջորին եկավ և ասաց. «Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա, եկեք, կարդացեք և տեսեք քանի տարեկան եմ»։ Եվ ոտքը բարձրացրեց։Աղվեսն ասաց գայլին «Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա»։ Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու։Եվ ջորին ասաց. «Առաջ արի, որովհետև գիրս մանր է»։ Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գազը գնաց կողկոնձալով։ Եվ աղվեսն ասաց գայլին «Արի մի տող էլ կա, այն էլ կարդա»։ Գայլն ասաց «Ես ինչ գիտեի գիրը․ մենք աղգե ազգ մսագործ ենք և մսագործի որդի»։

ԳՈՂ ՔԱՀԱՆԱ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ

Մի քահանա գողացավ այրի կնոջ կովը և ախոռը կապեց: Եվ կինն իմացավ և քահանային ասաց․ «Տեր հայր, հասավ իմ մահվան մամը* գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքերս»։ Եվ այն մամանակ քահանան կովը տարավ ներսի տուն, այնտեղից մամատուն և այնտեղից եկեղեցի։ Եվ կինն ասաց «Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անել եկեղեցում»։ Եվ քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա։ Երբ նրանք եկեղեցին մտան և նստեցին, այն մամանակ կինը բարձրացրեց վարագույրը և կովին ասաց «Ո՜վ գարշելի, ես քեզ կով գիտեի և այժմ քեզ ո՞վ արեց պատարագիչ, ասա՛ ինձ»։

ԱՆԶԳԱՄ ԿԻՆ

Մի մարդ տրտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ։ Եվ հանկարծ եկան երկուճնճղուկ, նստեցին քարի վրա և մարդուն հարցրին, թե ինչո նա տրտում է։ Եվ մարդն ասաց, որ «Տրտում է, որովհետև աղքատ է»։ Ճնճղուկներն ասացին «Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք»: Եվ մարդը