Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/540

Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԹՈԻԹՅՈԻՆՆԵՐ


«Արաբերեն թարգմանության կողքին պետք է դնել վրացերեն թարգմանությունը Վարդանի հատկապես այն ժողովածուի, որ կոչվում է «Աղվեսագիրք» (Ն. Մառ, «ժողովածուք», էջ 574): Վրացերեն թարգմանության հայտաբերումը պարտական ենք գիտնական Ե. Տակայիշվիլուն: Վրաց թարգմանչի «Աղվեսագիրքը» ավելի մոտիկ է հայ տպագիր հրատարակության տեքստին, քան այն բնագրին, որի վրա աշխատել է արաբ թարգմանիչը: Նույն էշի ծանոթության տակ Ն. Մառը գրում է, որ ըստ Ե. Տակայիշվիլու ենթադրության «Աղվեսագիրքը» վրացերեն թարգմանված է XIX դարում: Ն. Մառը ենթադրում է, որ առաջին թարգմանությունը կարող է եղած լինեք XVIII դարում: Այդ կապակցությամբ հետաքրքիր է նաև Ն. Մառի դիտողությունը «Աղվեսագրքի» և Սաբա Սուլիան Օրբեփանու «Գիրք իմաստության և կեղծիքի» մասին, գրված1719 թվից հետո, երբ Օրբելիանին վերադարձել էր Եվրոպայից, և «Աղվեսագիրքն» արդեն չորս անգամ տպագրված էր, «գուցե և թարգմանված վրացերեն»: (Ն. Մառ, § 54):

«Գարու հաշիվ».— Առակն ունի մի քանի վարիանտ: Վերնագիրն է «Կոգեոն և ավանակ և խոզք»: Օգտվել ենք Ստե-փաննոսի ժողովածուի մեշ եղած վարիանտից: Առակն սկսվում է այսպես. «Ասի յոլոմբիական, թէ այր մի կրէր գրաստով...»: Սակայն Ոլիմպիանոսի անվան հիշատակությունը դեռ ապացույց չէ, որ սկզբնաղբյուրը նրա ժողովածուն է: Մի վարիանտունի առակի այսպիսի մեկնություն. «Խոզերը մարմնասեր մարդիկ են և փափկասերները և անդարձ մեղավորները և իշխանները. իսկ քուռակները՝ աղքատները»: