Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/541

Այս էջը սրբագրված է

3.«Այրի կին և որդի».— Սկսվում է «ասի յառակաց» բառերով: Այրին կաթը «խափ» է տալիս, որ փոխադրել ենք «հարևանին փոխ տալ»: Մեզանում մինչև վերջերս դեռ մնում էր «խափի» սովորությունը, ըստ որի հարևաններն իրար հերթով փոխ էին տալիս օրվա կաթը՝ մի անգամ մերան անելու համար:

4.«Միայնակյաց և գամփռ շունս.— Բնագրում միայնակյացը զղջում է «և նույն ժամին պոռնկության դևը թողնում է նրան, որովհետև նա զղջաց»:

5. «Այծեր և գայլեր»— Առակն ունի մի քանի վարիանտ: Նման է «Ապաշխարող գայլը» առակին, որ դարձյալ Վարդանի առակներից է: Ն. Մառը 1893 թվին, Արագածի վրա պեղումների ժամանակ ձեռք է բերում մի ձեռազիր 1320 թվի: Այդ ձեռագրի մեջ կա այս առակը, գրված դիվանագիտական գրությունների բարձր ոճով. օրինակ՝ գայլերու, այծերին ուդդած իրենց թուղթն սկսում ես այսպես, «Առ ամենիմաստ երջանիկ աստվածասեր և այծերի սարթ ազգին գրում ենք մենք, գայլերի չարաթարո և մեղավոր և լիրբ ազգս...»: Նման առակ ունի նաև Եզոպոսը:

6.«Երկու նկարիչ»— Այս առակը գտնվել է Դավիթ Ղրիմեցու ձեռագրի մեջ, Վարդան Այգեցու այլ առակների հետ,որոնց սկզբում կան այս սաղերը. «Այս առակները հավաքեցի և գրեցի («ժողովեալ գրեցի») ես մեղավորս Վարդան, մենակյացների ձորում իմ հոգևոր որդիների համար»: «ժողովեալ գրեցի»,— միշտ թնորոշամն է Վարդանի, իբրև առակագրի և ձյութի, որ մինչ այդ անգիր զրույց էր:

7.«Առյուծ և աղվես».— Ունի նաև Եզոպոսը: Լոհմանն ունի «Նապաստակ և առյուծ» վերնագրով: Այս առակն աննշան տարբերությամբ կա նաև սիրիական առակների ժողովածուների մեջ:

8.«Իմաստուն դատավոր».— Առակը սկսվում է «ասի ’ի պատմութեանց» բառերով: Բուն Վկարդանի առակների մեջ չկա: Վերագրվում է Վարդանին՝ Ստեփաննոսի ժողովածուի հիման վրա:

9. «Առյուծ և գայլ և աղվես».— Առակն ունի մի քանի վարիանտ՝ տարբեր ժողովածուների մեջ: Նման առակ ունի Եզոպոսը, արաբական «Աղվեսագիրքը», սիրիական առակների