Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/542

Այս էջը սրբագրված է

ժողովածուն: Եզոպոսի մոտ գայլի փոխարեն էշն է. կա առակի հայերեն մի վարիանտը, ըստ որի արջն է ստանում «սայածի բաժինը»: 10. «Գինի»,— Աոաջին անգամ հրատարակել է Ղևոնդ վ. Հովնանյանը («վանգես ամսօրյա», 1890, XI): Այս աոակը մեջ է ըերված «Գիրք աոակաց ասացեալ վարդապետին Վարգա նայի պէտս նոգայ և մարմնոյ պիտանի» ձեոագիր մատյանում, գրված 1617 թվին: Տեքստի լեգուն և ոնը ևս վկայում են, որ այս աոակը Վարդանին վերագրեյ են հետագայում: 11. «Ւմաստուն ավագէշ»,— Այս աոակն աննշան տարբերությամբ կա թե Վարդանի ժողովածուների և թե «Բարոյախոսի» մեջ: Իմաստուն ավագէշի առակին կցված մեկնությունից հայտնի է անում, թե «մարդկային ազգը փառասիրությունից և ագահությունից հիմարանալով չի մտածում այն ահագին տանջանքի մասիս, որ նրան սպասում է «յետ այս կենաց…»: 12. «Միամիտ գողեր»,— Աեակ Ստեփաննոսի ժողովածուից: Ըստ Ն. Մառի' ժողովածուն կազմողին ծանոթ է եղել «Աղվեսագիրք» անունը «հիշեցեք... Ստեփաննոս վարդապետին, որ ժողովրդին խրատելու համար գրել տվեց առակներ,որոնց մե աղվեսը մարդկանց օգուտի համար է: Ընդունելով, որ «գրել տվեց» առակնեռ կնշանակի արտագրել տվեց,— կարելի է ենթադրել, որ գոյություն է ունեցել անհայտ մի ձեռագիր, որից Ստեփաննոսի պատվերով 1669 թվին կազմել են այս նոր ժողովածուն: 13. «Եղեգն և ծառեր Ըստ մի վարիանտի' «թագաորն հնդկաց եյ ի զբօսանս շրջեի..»: Այդ հիման վրա կարելի է ասել, որ «հայկական այս առակը համառոտումն է արևեիտն առակի» (Ն. Մառ): Նման սյուժե հայտնի էր դեռևս Սոֆոկլեսին: Վարդ անին վերագրած ամենահին ժողովածուների մեջ այս առակը մեծ է ըերված հետևյայ մեկնաբանությամբ. «Ցուցանե առակս, թե պարտ է սիրել խոնարհություն, հեզություն և համբերություն և հնազանդվել, շատերն են սատակել հպարտությամբ»: Ավելորդ է ասել, թե ինչ հնազանդություն էին պահանջում եկեղեցու ներկայացուցիչները «հավատացյալ հոտից»: 14. «Իշխ ան և այրի կին»,— Այս առակը վերագրել են