Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/544

Այս էջը սրբագրված է

մինչ այժմ, մանավանդ այգեգործական շրջաններում, պատմում են, ակնարկելով այգին խոր փորելուց ստացվող օգուտը՝ առակի գանձը:


«Ուղտ և գայլ և աղվես»*— Այս առակն ունի մի անի խմբագրություն, տարըեր բարոյախոսական մեկնությամբ: Այսպես, ըստ մի վարիանտի՝ «ցուցանե առակս, թե աղքատը չպետք է ձգտի մեծատան հետևից և ոչ էլ կովի մտնի նրա հետ»: Մյուսի մեկնությունը՝ «ցուցանե, թե մեծատունները և առաջնորդները ծծում ես ժողովրդի ուղեղը, և ոստերն են աղքատանում»: Տարըեր սոցիալական խավեր նայն առակը մեկնել են՝ յուրաքանչյուրն ըստ յուր աշխարհայեցողության: Մեծատունները և եկեղեցին քարոզել են, որ աղքատը չպիտի կայի նրանց դեմ և պիտի հաշտվի իր վինակին. իսկ աղքատն արդեն գիտակցել էր, որ մեծատունները և հոգևոր առաջնորդներն են յուր թշվառության պատճառը:


«Եզն և ձի»․— Առակն արտացոլում է սոցիալական անհավասարության գիտակցությունը գյուղացիական խավերում՝ վաղնջական ժամանակ և նրանց բողոքը՝ ֆեոդալներիդեմ: Այս կարգի առակ է նաև «Եկեղեցին և ջրաղացը», որովեկեղեցին համարվում է պորտաբույծ և «ջրաղացի», այսինքն՝ գյուղացիության քրտինքով ապրող: Առաջին առակի մեկնությունը՝ «ցուցանե առակս, թե մարդ կա, որ աշխատում է եգան նման և մարդ կա, որ միշտ ձի է հեծնում և ավերում է աշխարհը: Եվ եթե աշխատավորը եգան նման չաշխատի, ապակմեռնի ձին և ձիավորը», այս մեկնությունն ապացույց է այդ գիտակցության զարթոնքի, և դեռևս երկար ժամանակ այդ առակն ավանդվել է, ինչպես հաստատում է աստապատցիներից գրի առած նույն առակի հետևյալ վարիանտը (Նավասարդյան, Հայ. ժող. հեք., 7):


«Ոսկե թամբով ձին բեռնած եզան ասավ. — Ես ձի ամ ձիավորին Ոսկի աթոո ամ թագավորին. Եգն ասավ. — Ես եգ ամ նգնավորին, Ոսկե աթոռ ամ որշպարին. Ես չդատեմ արտն ու գարին, Ղաոդառնին պոչիդ սատկին կշարվին»: