Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/545

Այս էջը սրբագրված է

21. «Հիմար և ձմերուկ»․― Մի վարիանտն ունի «ասի յառակաց» ձեր, որից կարելի է ենթադրել առակի մուտքը հաերեն ժողովածուների մեջ՝ գրավոր այլ աղբյուրից: Մխիթար Գոշն ունի այսպիսի առակ, բովանդակության մի քիչ տարթեր (անփորձ մարդը սեխն թնդունում է ջայլամի ձվի տեղ և այլն): Հայ ժողովրդական բանահյուսությանը հայտնի են նման առակներ և ասացվածքներ:

22. «Աղքատ և ավետարան».— Մի ձեռագրի մեջ՝ «Աղքատ և յերեց և ավետարան»: Կազմել ենք երկու վարիանտից: Բնագրում առակն այսպես չի վերջանում, ըստ մեկի՝ «քահանան ամոթալի եղավ», իսկ ըստ մյուս վարիանտի աղքատը քահանային մեկնաբանում է ավետարանի նշանակությունը, ինչպես մի ջերմեռանդ հավատացյալ: Այդ մասը համարելով բարոյախոսական կցան, որ վարպետությամբ ժամանակին միացրել են առակին,— դատել ենք բուն առակից:

23. «Հայր ու որդի».— Բնագիրը չունի «և այժմ դու ես խրատում ինձ» բառերը: Առակը վերջանում է հոր խրատով՝ ամուսնությունը «սրբությամբ գործելու մասին»:

24. ((Մարդ և ընկույզ և ձմերուկ)).— Աննշան տարբերությամբ այս առակը կա մի քանի ժողովածուների մեջ:

25․(Եկեղեցի և ջրաղաց)).— Տե′ս ծան. : Առակին կցված է հետևյայ մեկնությունը, «ցուցանե առակս, թե կան աշխարհի մարդիկ, որոնք միշտ աշխատում և դատում են, ինչպես մեղու, և թագավորները և իշխանները և ամենայն մարդիկ ուտում են նրանց վաստակը և ապւս եկեղեցի գնալով աղոթում են աստծուն և հիշում»:

26. (րԱմ են ատ դետ մարդ))— Սկսվում է «ասի յառակաց» բառերով: Արևելյան ծագումն ակներև է: «Ջրմի և թոնի» մարդ (մի ձեռագրում՝ «ջմրուրի և նոթի մարդ») կարելի է հասկանալ իբրև «ջրմուրի և թոնի մարդ»— խիստ ծարավ և թաթավ մարդ: Գուցե ակնարկում է այդպիսի մարդու անկարելիությունը, և ուրեմն հովիվը ծաղրում է թագավորի գիտուններին: Կարելի է հասկանալ, որ հենց ինքը՝ ամենատգետը՝ արտասովոր մարդ էր՝ և խիստ ծարավ և թաթավ թաց:

27. Աղվես և որսորդ».— Բնագիրը՝ «Աղուէս և որսորդ».