Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/546

Այս էջը սրբագրված է

աղվեսին հալածում են որսորդները: Աղվեսը կարծում է»,որ իրեն ուզում են նշանակել «ճիտանոցի հայրապես»»: Աղվեսի ըերանով աոակւսգիրը ծաղրում է վանահայրերին և եկեղեցականներին ընդհանրապես:

28. «Իշխանավոր և իմաստունս,—Երկու վարիանտն ունեն «Մելիք և կարդացող» վերնագիրը, թեև տեքստի մեջ սուլթանն է, որ ղադիից ֆեթվա է ուզում ամուսնության համար: Առակը նաև ծաղր է բազմակնության սովորության: Խմբագրելու ընթացքում դուրս ենք թողել այդպիսի բառերը: Առակը վերջանում է սուլթանի զղջումով «և եկեալ սուլտայն ի զըջումն»: Այդ մասը չենք թարգմանել, իբրև առակի միտումնավոր վերջավորություն, որի նպատակս է ցույց տալ կրոնի զորությունը:

29. «Աղվես և թղթատար գայլ»— Օգտվել ենք Ամսաերդամի «Աղվեսագրքի» վարիանտից, որի վերջը տարբեր է և թույլ: Երբ գայլն ընկնում է շների բերանը, աղվեսին խնդրում է բերել թուղթը: Աղվեսը հեռվից կանչում է. «Ո՜վ գայլ, այղ գյուղում կարդացող չկա, լսող չկա. ի՜նչ կա որ թուղթը բերեմ»: Եվ շները գայլին սպանում են: Ավելի հաջող համարելով առաջին վարիանտի վերջը, մենք այն կզել ենք Ամստերդամի «Աղվեսագրքի» վարիանտին:

Առաջին վարիանտը վերջանում է հետևյալ իմաստությամբ, որ բերում ենք առանց թարգմանելու, «ցուցանե առակս, թէ մի վինիր և մի անկանիր ի մէջ վիհողաց և բազում տգիտաց և աներկեղաց, այլ իմաստութեամբ փախիր ի դիաց և ի նոցին կամակատարաց և յանիրաաց»:

30. «Հալալ մարղդ».— Առակից հանել ենք հետևյալ նախադասությունները. «Զի գրած է ի հաfմաթն, թէ յանօթէց զխնծորն ուտելն զաուրն տրտմութիւն տանի», նաև «և աստուած էր ետ ինձ և ուրախացեալք յոյժ և փառսս ետուն աստուծոյ»: Վերջին նախադասության տեղ ավելացրել ենք. «և ահա դու եկար»:

31. «Առյուծ և մարդս,— Այս առակի մասին Ն. Մառը գրել է. «Առակն ունի երեք խմբագրություն, որոնցից մեկի համար բնորոշ են ժողովրդական ձևերը և դարձվածքները և ավելի մանրամասն է... Մեզ համար միանգամայն հավանական է