Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/547

Այս էջը սրբագրված է

Եզոպոսի առակի հունական տեքստի գոյությունը, միանգամայն համապատասխան հայկական վերսիային» (Ն. Մառ, 483):Մենք հիմք ընդունել ենք «ժողովրդական ձևերով» հարուստ վարիանտը: 32. «Արվեստ կնոջ».— Բնագրում՝ «Արուեստ կնոջ»: Այս մանրավեպի մեկնությունը գրված է «գեղջուկ բառով», որ բերում ենք ընթերցողին ծանոթացնելու այղ լեզվին. «Ցուցանե առակս, թե մարդ հետ ֆելվոր կնոչ հուն ոչ կարե յելներ («Ի հուն ելանել = գլուխ հանել» — Ա. Բ.), որպես ասեն գեղջուկ բառով, թե կնկայն ֆելն բեռնելով է և հաղթե մարդկան. և մարդ ոչ կարե դիմանալ կնկայն ֆելին»... 33. «Անզգամ կին» — Այս մանրավեպի սկիզբը՝ որ պատմվում է ծովային թագավորի և մարդու բարեկամության մասին, և թե ինչպես այդ մարդը սովորում է կենդանիների լեզուն՝ կրճատել ենք և ավելացրել հետևյալ պարբերությունը.«Եվ մարդուն հարցրին, թե ինչո՞ւ նա տրտում նստել է: Եվ մարդն ասաց, որ տրտում է. որովհետև աղքատ է: Ծտերն ասացին. «Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի. եթե քեզ ոսկու ւոեդ ցույց տանք», և մարդը խոստացավ և երդվեց, և ծտերն ասացին. «Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանի և տուն տար և եթե լսես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես»: Եվ մարդը ուրախացավ»... 34. «Դրախտ և գեղջուկ մարդ». — Կոչվում է «Քրիստոնեայ և այլազգի, այև օրինակ վինի յաղագս հաատոյ», որի մեջ «այլազգին» պատմում է մի «օրինակով բան», որի վերնագիրն է «Աղն կսկծի»: Որովհետև Ամստերդամի «Աղվեսագրքի» մեջ կար այդ առակն առանց ներածության և ավելի գրավիչ (տես նաև Ղ• վ՝ Հովնանյան, «Հետազօտ. նախնեաց ռամկօրէնի վրայ», Մասն Ա., տետր P., 282),— մենք գերադասեցինք այդ վարիանտը, վերամշակելով առակի վերջին մասը: