Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/552

Այս էջը սրբագրված է

— Էն չի՞ հասկանում: Գիտե՞ս ինչ սատանան ա։ Ասենք հիմա ա խեղճացել։ Մարանենց Մինան մի ժամանակ ուներ ո՜ր․․․


— Ջեռքովը գա հիմա էլ կանի, —ձայներ մի ուրիշ կին, որ օգնում էր Աննային բեմը սարքելու:


— Ասում են հարսին գերեզման գցողը սա է եղել... էնքան թուք ու մուր է տվել երեսին, ծեծել․.. Հիմի եկել, ու քաղցր զրույց ա ուսում անի մեզ հետ: Էգուց տես ինչեր ա պատմելու մեր մասին...


Աննան և սարքում էր բեմը, և կես ականջ լսում րնկերնե- րի խոսք ու զրույցը Մարանենց պառավի մասին։ Եվ երբ բե- մից իջավ, որ հեռվից նափ պատերից կախ կարպետներին, հանկարծ աչքն ընկավ սեղանին ու սեղանի վրա գրած շալին։ Աչքն ընկավ ու մի վայրկյան աչքը սառած մնաց.


— Հը՞, զարմացա՞ր: Տես ի՜նչ շալ եմ առել,— ասաց շալի տերը, նկատելով Աննայի սառած հայացքը։


— Չէ՛, էնպես, աչքս ընկավ... Աղչի, մի տեսեք բեմը պակաս տեղ հո չունի...


Ու մինչդեռ այս ու այն կողմից ձայն էին տալիս, մեկը թե․ կարպետը ծուռն է կախված, մյուսը որ բեմը լավ է սարքած,— Աննայի աչքը շալին էր։ Կամաց-կամաց դեմքի արտահայտությունը փոխվեց, զգաց որ հոգնել է ու նստեց տախտակի վրա...


Այդպիսի շալ ուներ և քույրը։ Փաթաթվում էր միջին, երեվում էր միայն աչքն ու ունքը։ Այնքան սիրուն էր Փառանձեմը ծաղկանկար շալով։ Նստում էին տան առաջ, թթենու տակ, խաղեր էին անում։ Փառանձեմը տիկնիկներ էր շինում, տալիս իրեն։ Եվ իսկույն Աննան պիտի վազեր հարևանի աղջիկներին ցույց տալու իր նոր տիկնիկը։


Աննայի միտն ընկավ, թե ինչպես մի անգամ տեսավ քարերի վրա ընկած բարակ ու երկար պսպղուն կտոր...


Ուրախացած մոտ վազեց, որ վերցնի, Փառանձեմը տեսավ ու ծկլթաց: Քարերի վրա գարնան արևի տակ տաքացող օձը կամացուկ շուլալվեց ու պահվեց քարերի արանքում։


Աննան ժպտում էր.


— Էն ուր փախավ կտորը...