Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/553

Այս էջը սրբագրված է

— Էն օձ էր, օձ... որ բռնեիր, ձեռքդ կկծեր,— ասաց Փառանձեմն ու գրկեց նրան։


Նստում էին թթենու տակ ու եթե տանը մարդ չէր լինում, Փառանձեմն Աննային ուղարկում էր հարևանի աղջկան կանչելու: Ծնողներն անհաշտ էին իրար, գնալ-գալ չունեին։ Իսկ Փառանձեմն ու հարևանի աղջիկը մոտ ընկերներ էին։ Եվ հենցոր տանն էլ ուրիշ մարդ չլիներ։ Փառանձեմը կասեր․


— Աննա, գնա Սրբուհուն կանչիր․․. Համա լեզուդ կկարեմ, որ ուրիշին ասել ես։ Էլ տիկնիկ չեմ շինի քեզ համար։


— Ինչի՞ ես պարապ նստել, Աննա,— ձայն տվավ սեղանի վրա թուղթ խմորող կինը,— վե՞ր, գործ արա։ Էգուց մարտի 8-ը լինի, դու պարապ նստե՞ս․․․


Աննան ցնցվեց, սթափվեց։ Ձեռքերը մազերին տարավ, երեսի վրա կախ ընկած մազերը հետ քաշեց, մոտեցավ սեղանին: Մի կին պատմություն էր անում։ Աննան խմոր էր մատով քսում էր թղթին, դեն դնում։ Մի ուրիշը խմորած Հաղթերը փակցնում էր ղարադամի ծխից սևացած, հարյուր տարվա պատերին։


Մի անգամ էլ բակում նստել, միամիտ խաղում էին։ Հանկարծ դուռը բացվեց, մայրը ներս մտավ Ու Փառանձեմին ասաց․


— Գնա, մազերդ սանրի․․․ էն կապույտ դեյրադ էլ հագի։ Տունը մարդ ա գալու։


— Բա ե՞ս․․. — հարցրեց Աննան։ Մայրը չպատասխանեց, ավելն առավ և սկսեց շատ արագ-արագ ավլել սրահը, գետնին խսիր փռել։ Փառանձեմը նայեց, շատ նայեց Աննային ու, երբ մայրը մի անգամ էլ կանչեց, վեր կացավ ու ներս մտավ տուն։


Մի քիչ հետո Մարանենց պառավն եկավ։ Ու դեռ չէին քչփչացել իրար հետ մայրն ու Մարանենց Մինան, երբ ներս մտան հայրն ու մի ուրիշ երկար հասակով մարդ, որ կռանալիս գլուխը դռանը զարկեց ու թոնթորաց։


— Ափի, էլի մեր եզր պիտի ծախե՞ս,— հորը հարցրեց Աննան։ Ի՜նչ ցուրտ էին այն մարդու մատները, երբ նա կռացավ և Աննայի թշերից բռնեց։ Գոմում մի պառավ եզ կար։ Ամեն գարնան մայրը մտադրվում էր ծախել, առնողները գա-