Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/554

Այս էջը սրբագրված է

լիս գնում էին, ու եզը մնում էր գոմում։ Այդպես էլ մնաց, մինչև որ մի առավոտ գոմում անշնչացած տեսան։ Թե ինչ կա տարվեց այդ և հետա գա օրերում, Աննան չէր կարող հասկանալ։ Ու մի օր էլ շատ միս բերին, Փառանձեմի համար նոր շորեր առան, եկան հարևան ուբարեկամ, բակումկրակները վառեցին ու մեծ կաթսաները դրին կրակի վրա։ Փառանձեմը լաց էր լինում։ Աննան հենց որ հեռանում էր նրա մոտից, ուրախ-ուրախ թռչկոտում էր, եկողները միրգ էին տալիս։ Բայց որ մոտենում էր Փառանձեմին, ուրախությունը կորչում էր...

Մութն ընկնելուց Փառանձեմն Աննայի հետ կամացուկ տնից դուրս եկավ։ Գնացին, Փառանձեմը տան հետևում պահվեց, Աննան վազեց Սրբուհու մոտ։ Այն իրիկուն նրանք քիչ խոսեցիք։ Հանկարծ մայրն երևաց, տեսավ Սրբուհուն։ Փառանձեմն աղաչեց, լաց եղավ․

— Ջա՜ն, էլ չեմ անի․․․ Սիրտս ուզեց։ Մայրն էլ լաց եղավ, Սրբուհին էլ։ Հետո բաժանվեցին։ Տան անկյունում, ծռվելիս, Փառանձեմը հետ նայեց։ Աննան տեսավ, թե ինչպես Սրբուհին կանգնել էր իր տեղում։ Եվ երբ 20 տուն մտան, Աննան քրոջը կամացուկ հարցրեց․

—Բա Սրբուհին գիշերս բոստանում պիտի քնի՞․․․

Փառանձեմը կռացավ, համբուրեց։ Աննան զգաց, թե ինչպես արցունքները կաթեցին Փառանձեմի աչքերից։

Զուռնի ձայնը երբ լսվեց, Աննան դուրս թռավ։ Դարպասը բաց արին, ինչ որ մարդիկ հարա՜յ-հրոցով, զուռնա դհոլովբակը մտան։ Պարում էին բակում, ծափ էին տալիս։ Մեկը բարձր կանչում էր․․․ Դհոլի ձայնից դրմբում էր տունը։ Գնում գալիս էին։ Մեկը թե՝

— Աղջի կորի է՜ ․․․ ոտնատակ կլնես

Աննան հետ եկավ քրոջը պատմելու, թե ինչ լավ են պարում բակում, ինչքան շատ մարդ են եկել։ Փառանձեմին հագցնում էին։ Մրսում էր։ Ծաղկանկար շալը գցել էր ուսին, լուռ կանգնել էր։ Ինչ որ կանայք սարքում էին, շտկում, սիրտն էին տալիս։ Ինչո՞ւ էին մոմ դրել Փառանձեմի ձեռքին։ Մոմը դողում էր, կրակը թրթռում էր։ Բարակ քող էին գցել Փա-