Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/555

Այս էջը սրբագրված է

ռանձեմ ի գլխին և մոմի լույսի տակ, քողի արանքից սփրթնած էր երևում Փառանձեմի դեմքը։

Մյուս առավոտ Աննան զարթնեց, զարմացած նայեց չորսկողմը։ Իր տեղաշորում չէր քնել, շորերը հագին էր։ Փառանձեմը չկար։ Մայրն ուռած ու կարմրած աչքերով ներս ու դուրսէր անում, հավաքում ամանները, կարպետները։

Աննան նստեց տեղաշորում, աչքերը տրորեց, հետո նայեց մորը։ Մայրը մոտեցավ, կռացավ ու նրան համբուրեց։ Արցունքներն ասես մոր համբույրին էին սպասում, որ ծլլացին։ Երազի պես թվաց լուսադեմին Փառանձեմի դեմքը։ Ականջին ինչ-որ բան ասաց, պինդ համբուրեց։ Իսկ Աննան տրտնջում էր, որ քունը տանում է։

Նույն օրն էլ գնաց քրոջը տեսնելու։ Ուրիշ տուն էր, ուրիշ մարդիկ, և այդ ուրիշների մեջ լուռ ու անխոս Փառանձեմը։ Երկար հասակով մարդը ղրկեց, ուզեց համբուրի։ Բայց Աննան դուրս թռավ նրա գրկից, վազեց քրոջ մոտ։ Ոեղերն այնպես էին ծակում և այնպես վատ հոտ էր գալիս նրա բերանից։


Այդ տանը մնաց մինչև իրիկուն։ Բաժանվելիս Փառանձեմը նրան միրգ տվեց, կանչեց մի անկյուն և ասաց․


—Սրբուհուն կասես, որ կիրակի օրը մեր բոստանում ինձ տեսնի։ Համա տես, որ ուրիշին ասել ես, էլ քեզ տիկնիկ...


Լացը խեղդեց, չկարողացավ խոսքը վերջացնի։


Էստեղ լավ չի, արի գնանք մեր տուն,— ասաց Աննան։ Փառանձեմր ժպտաց:


—Դե, մութն ընկնում ա, գնա, բալիկս։ Նանին հիմա մենակ ա։ Խելոք կաց...


Գնում էր, գալիս։ Մի քանի անգամ Փառանձեմը եկավ իրենց տուն։ Առաջվանը չէր։ Աննան ուզում էր, որ նստեին թթենու տակ, հավաքում էր գույնզգույն կտորներ, բայց Փառանձեմն էլ առաջվա պես սիրուն տիկնիկներ չէր սարքում։


—Էլ հերիք ա, Աննա... Մարանենց պատերը սաղ թղթեցինք,— ասաց կինը, որը Աննայի խմորած թղթերը փակցնում էր պատերին։


Կինն իր պատմությունը դեռ չէր վերջացրել։ Աննան լավ չէր լսել նրա պատմածը․․․ Երկու ձիով էին... Կարճլիկ մարդը