Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/556

Այս էջը սրբագրված է

հենց նրանը տեսավ թե չէ․․․ էդ ժամանակ Մարանենը էս պա ռավը դեռ ջահիլ աղջիկ է լինում...


— Աննա, համ զրույցին ականջ արա, համ էլ սրանից միհատ գրի, բեմի մեջ կախ տանք,— ասաց պատմություն անող կինը, Աննային մեկնելով թղթի մի կտոր և ապա բաց գիրքը։


Աննան գրքից պիտի արտագրեր մի քանի խոսք: Փորձեց, լավ դուրս չեկավ․․․ Տառերը խառնվում էին իրար, շաղվում: Թուղթը շուռ տվավ մյուս երեսի վրա․․․


Ու մի օր էլ Աննան գնաց ու Փառանձեմ ին անկողնում պառկած տեսավ։ Գնացել էր կորեկ քաղելու, թռել էր առվիվրայով, ճմացել էր ոտքը, և թաթի խաղը դուրս էր ընկել։ Մինչև իրիկուն աշխատել էր արտում, երեկոյան կաղալով տուն եկել։ Մչուս օրն անկողնից դուրս չէր եկել։


Փառանձեմն Աննային որ տեսավ, ասես սիրտը բացվեց։ Վերմակի մի տուտը բարձրացրեց, Աննան թեք ընկավ նրա կողքով։ Մի կին տաք մոխիր էր լցնում պարկերի մեջ և շուտ-շուտ տաք մոխրով լի պարկերը մոտեցնում Փառանձեմ ի ուռած ոտքին։ Քույրը ցավից տնքում էր, կինը սիրտ էր տալիս։


Այդ օրը մայրն էլ եկավ։ Աննան անչափ ուրախ էր։ Նրան թվում էր, թե ուրիշի տան չեն, այլ իրենց, Փառանձեմը սուտ է պառկել, ոտքը չի էլ ուռել։ Այնպես էր ուզում գլորվել ու խաղալ նրա վերմակի վրա, ինչպես առաջ, երբ միատեղ էին քնում և ինքը կանուխ էր զարթնում, խաղում քրոջ մազերի հետ։


Մյուս օրը Մարանենը Մինան եկավ։ Սպասում էին դալլաք Սիմոնին։ Փառանձեմը մաշվել, դեղնվել էր։ Գիշերը քունը չէր տարել։ Երբեմն տնքում էր, բայց ոչինչ, և ոչ մի խոսք չէր ասում։ Դալլաք Սիմոնն եկավ, վերմակը վեր քաշեցին, և Աննան տեսավ քրոջ ուռած ու սպիտակ ոտքը։


Իրեն դուրս տարան։ Բակում ուրիշ երեխաներ կային, խաղում էին։ Աննան կանգնել ու նրանց էր նայում, երբ հանկարծ ականջովն ընկավ քրոջ ճիչը։ Վազեց դեպի դուռը, հրեց դուռը ներսից փակել էին։ Փառանձեմը ցավից ծկլթում էր, բարձրկանչում։ Աննան դռան մոտ լաց էր լինում, ուսով դուռը հրում, բռունցքներով զարկում։ Ներսում ոտնաձայներ էր լսում, գնում էին գալիս, ամանների շրխկոցի ձայն էր լսվում։ Դուռը հանկարծ բացվեց։ Մի կին արնով լի տաշտը դուրս էր տա-