Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/557

Այս էջը սրբագրված է

նում։ Աննան ներս մտնելիս կպավ տաշտին, քիշ մնաց տաշտն ընկներ կնոջ ձեռքից։


Փառանձեմը աչքերը բաց ու խուփ էր անում։ Սպիտակել էր երեսը, շրթունքները կապտել էին։ Աննան զարմացավ, թե ինչու Փառանձեմը նստում է ու իրեն ոչինչ չի ասում, չի կանչում կողքին նստելու։ Դալլաք Սիմոնը վերմակի ծայրին էր քսում արնոտ ածելին և հույս էր տալիս, որ երկու օրից ուռուցքը կքաշի։


— Էն հարամ արյուն էր, էն որ դուրս եկավ, երկու օր էլ չի քաշի, ցավը կհանդարտի, ուռուցքը կնստի։


Մայրն անխոս էր։ Կռացել էր, երբեմն ձեռքով սրբում էր Փառանձեմի ճակատի քրտինքը։ Միայն Մարանենց Մի նան էր, որ դալլաքի հետ զրուցում էր և մի պատմություն անում, թե ինչպես տարիներ առաջ մի ուրիշի դլխին էլ է այդպիսի փորձանք պատահել և թե ինչպես էր նա առողջացել։


— Փորձանք ա, կպատահի.․. Մարդս որ կա, մի անգիտուն հեյվան ա... Միայն Տերը կարող ա փորձանքն իմանա։


Սակայն օրեցօր ուռուցքը շատացավ, վերքի տեղերը թարախոտեր։ Փառանձեմը դժվար էր շնչում, չէր կարողանումտեղում շարժվել։ Ո՜չ ուտում էր, ո՜չ խմում, և ո՜չ էլ խոսում։ Երբեմն աչքերը բաց էր անում, նայում սրաննրան, շրթունքները շարժում, բայց ձայն չէր լսվում, թեկուզ կռանում էլ էին և ականջները մոտեցնում բերանին։


Ու մի անգամ մայրը նայեց աղջկա դեմքին, շարժվող շրթունքներին, Աննային ասաց.


— Սրբուհուն ա ուզում, Աննա, գնա կանչի..․


Երբ Սրբուհին ներս մտավ, Փառանձեմը ժպտաց։ Չկարողացավ ոչ մի խոսք ասել։ Աննան տեսավ, թե ինչպես Սրբուհին աչքերը սրբելով դուրս եկավ սենյակից, մի անգամ էլ հետնայեց բաց դռնով և նրան կանչեց.


— Գիշերս գնանք մեզ մոտ, Աննա, նանեդ ու ափեդ էստեղ են մնալու..․


Առավոտ կանուխ, երբ Սրբուհու հետ միասին Աննան մոտեցավ Փառանձեմենց բակին, ներսից վայնասունի ձայն լսեցին։ Սրբուհին թողեց Աննայի ձեռքը և մազերը քանդելով, ներս վազեց։ Փառանձեմը մեռել էր.․․