Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/558

Այս էջը սրբագրված է

— Ի՞նշ եղավ, Աննա, հը՞, էդ ինչ ա, աչքերդ ջրակալած են,— հարցրեց կինը, որ պատմությունն արդեն վերջացրել ու նայում էր, թե ինչպես է Աննան շուռ ու մուռ տալիս թուղթը։


Աննան փղձկաց, արցունքները թափվեցին սպիտակ թղթի վրա։


— Ինչո՞ւ ես լալիս Աննա... գիժ հո չես․․․ էգուց մարտի 8-ն է, դու ձառ ես ասելու...


— Հեչ, միտս եկավ մեր Փառանձեմը,— ասաց Աննան և արցունքները սրբեց։ Տիրեց լռություն։


— Թե ողջ մնար, հիմա մեր միջի առաջավորը կլիներ․․․


— Էնքան էդպես անտերունչ և անխոս մեռել են ի նչէր մեր հալը։ Բա կարո՞ղ են հիմա զոռով պսակեն, դալլաք Սիմոնին կթողնեինք, որ նշտարեր․․․


Աննան ունքերն իրար հավաքեց, մոտեցրեց թանաքն ու փետուրի ծայրով թղթի վրա մեծատառերով դրեց․

խորհրդային իշխնությունը մեզ ազատություն բերեց, կեցցե մարտի 8-ի տոնը

Հետո վեր կացավ, դրածը կախեց բեմի ճակատից, մի քիշ նայեց ու թեթևություն զգաց։


Մութ էր, երբ կին ու աղջիկ ցրվեցին գյուղի ծուռ ու նեղլիկ փողոցներով: Ու հեռվից իրար կանչում էին․


— Աղջկերք, էգուց կանուխ կգաք, մարդ շատ կլինի, բոլորին իմաց կանեք․․․


Աննան քայլում էր մյուսների հետ։ Վճռական և ուրախ շեշտկար նրա ձայնի մեջ, երբ ընկերներից բաժանվելուց գյուղի խաղաղ փողոցում բարձր կանչեց․


— Աղջկերք, վաղը մարտի 8-ն է․․․