Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/561

Այս էջը սրբագրված է

„ԵՐԲ ՈՐ ԲԱՑՎԵՆ ԴՌՆԵՐ ՀՈՒՍՈ”


Սենդին նստել էր քաղաքային այգում և օրվա լրագիրն էրկարգում։ Նստարանի ճռնչոցը նրան սթափեցրեց։ Փնչոցով նստարանի վրա նետեց իր «մարմին ծանրության» շքեղ հագնըված մի մարգ, որի վզկապը շատ էր նեղ ծէոտի կախ ընկած ծալքերի համար։ Փորն այնքան էր դուրս ընկած, որ մարդը ուղիղ կանգնած ժամանակ իր ոտքերը չէր տեսնում։


— Լրագի՞ր կկարդաք կոր,— հարցրեց նորեկը, վիզը խեղդվողի պես ծռմռելով:


Սենդին հասկացավ, որ նորեկը օտարական է, երևի գաղութահայ: Երևանի այգում այդ բարբառը օտարոտի թվաց նրան, և պահ մի կեցավ, ապա գլխով դրական նշան տվավ։


— Ես ադ թերթերեն բան մը չեմ հասկընար,— շարունակեց նորեկը,— կրճատումներ ահռելի, Մեսրոպյան ուղղագրությունը այլանդակած կտեսնամ հոս։ Ի՞նչ ըսել է նախգյուղ-փոխօգկոմ, շնչահեղձ կըլլա մարդ, մինչև արտասանե նե․․․


Եվ իրոք, այնպես խռռաց, ասես մսի շերտերի տակ թաղված կոկորդի մեջ մի անասուն մորթեցին։ Նորեկը ուրիշ բաներից էլ տրտնջաց, և նենգին հասկացավ, որ այդ դժգոհության պատճառն ավելի շատ մլեկներն են և տոթը ցերեկվա։


Ո՞վ, ի՞նչ, ուրկից,— հարցական ու բացականչ բառերի տարափից, որ նորեկը տեղաց նենդիի գլխին, երբ նա «աղվորիկ սիգարա մը ծխել կուզեր»,— նենգին հասկացավ, որ հարևանը «պարոն-Քիրաջյանն» է, արտասահմանի աղքատախնամի լիազորը, եկել է Հայաստան «տեսնելու, թե ուսկից հարմար է նպաստել սա մեր տառապյալ ժողովրգին»։


«Ժողովուրդ» բառն արտասանելիս Փիրաջյանի հաստ շուր-