Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/562

Այս էջը սրբագրված է

թերը ձգվում էին, խողովակ կազմում, որտեղից ելնում Հր նախ' մի բառ, ապա տնքոց։ Այդ տնքոցը, որ շատ խորից էր, թանձ¬ րամիս մարմնի խորերից, կարծես բառի արձագանքն էր։ Քիրաջյանը սկսեց պատմել, որ ինքը (Гհեռվեն եկած է մա֊ լառիային դեմ մաքառելու և ազգին ֆիզիքը ազնվացնելու» ։ Էլ ուրիշ շատ բան պատմեց, բայց Սենդին ուշադիր չէր լսում։ նրան դուր էր գալիս մսի այդ հսկա զանգվածի' փորի մակ¬ ընթաց ու տեղատու լինելը և այն անորոշ ձայները, որ ելնում էին մարմնի խորերից, իբր բողոք շոգի դեմ, մոծակների դեմ, 10 նոր ուղղագրության դեմ։ նա իմացավ, որ Քիրաջյանը Я ագար ակներ ոլ և ավանակ- ներու տեր» է, գաղութահայ հարուստներից, որոնք աղքատա¬ խնամ ի գործերով են պարապում, եկեղեցու համար գանձանակ հավաքում, «հայասեր» օտարների պատ վին ճոխ ընթրիք սար¬ քում և ճառումՀ նստած, կանգն ած, բաժակը ձեռքին, ճառում ավտոյի մեջ, ճառում հյուրի ձեռքը սեղմելիս։ Իսկ հետո*. այդ հետոն նրանց աշխատանքի իմաստն է, «ազգային» աստառը։ Հետո նրանք դոլլար են ասում, Ֆրանկո-Մարսեյլ, կարատ, «քեմփեյն»,— որ վարժապետն ու տիրացուն (իսկ Սենդին գա- 20 ղութներում այդ երկու տիպերից շատերին էր տեսել) կարծում են, թե այդ նշանակում է Яօտարների միջամտություն», Яազգա¬ յին օջախ» և Яանկախություն»։ Ք իրաջյանը սրտնեղել սկսեց, իսկ Սենդին շարունակեց լրագրի ընթերցումը*


— Հրամանքնիդ ուսկի՞ց եք,— ելավ մի ձայն մսի գունդի խորերից (կամ թեճ ЯՁայնը հնչեց էրզրումի հայոց լեռներեն»)։


— Երկաթուղեցի։


— ^7 ԸԱաԼՈԼ рш^ լէ* տեղ մը ծնած եք անշուշտ։


— Ես ծնած չեմ տակավին։ Մայրս ծնել է ինձ գնացքի մեջ, 30 բոլորովին պատահմամբ։ — Հոգիդ սիրեմ, պատմե* զիս շատ մեծարած պիտի ըլլաք» եթե հետս գավաթ մը սուրճ խմեք։ Կտեսնամ, որ դուք ալ ինծի պես օտարական մըն եք։ Սենդին և Քիրաջյանը ուղղվեցին դեպի մոտակա սրճարան։ Առաջինը միայն քայլում էր, երկրորդը էլ քայլում, էւ օրոր¬ վում։ Սենդին հեռվից ձուլված էր երևում, իսկ ընկերը' կազմված 562