Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/563

Այս էջը սրբագրված է

մսի խոշոր կտորնeրի անկարգ միացումից։ Եթե ոտքն առաջ շարժեր, փորն աջ ու ձախ պիտի օրորար, իսկ լանջն ու վիզը․․․ մի Հարցնեք, այդ շարժումը ենթակա չէր մեխանիկայի և ոչմի օրենքի։

Սրճարանում մի քանի մարդ «նարդի» էին խաղում։ Անկյունում նստել էր մեկը, որ երեք գործ միանգամից էր անում․ թեյ էր խմում լրագիր կարդում և ճաղատ գլուխը ինքնագոհ շոյում։

Սենդին նստեց, իսկ Քիրաջյանը տեղավորվեց այնպես, որ նրա փորի բարձր գագաթը սեղանին դեմ առավ։ Սուրճի երկու գավաթ, երկու բաժակ պաղ ջուր և անուշ մասլահաթ։ Սենդին իր ծննդյան պատմությունը սկսեց։


Խոսակցությունը երկար պիտի տևեր, եթե Սենդին չհիշեր, որ գնալիք տեղ ունի։ Թիրաջյանը խնդրեց հանդիպել իրեն և հասցեն տվավ։


Նա հազիվ էր յուր թանձրամիս մարմնի ծանրությունը ոտքերին բարձել շարժվելու համար, երբ Սենդին ճարպիկ շարժումով նրա ձեռքը թոթովեց ու փողոց ելավ՝ ուրախ, կայտառ։


Իսկ երբ իրաջյանը ուղում էր սրճարանից դուրս գալ, նրան մոտեցան երկու հոգի, որոնցից մեկը՝


— Պարոն Քիրաշյան, մի րոպե լսեք մեզ..․


Հիրաջյանը դարձավ, նայեց վերից վար, շրթունքները շարժվեցին, կարծես ուզում էր ասել.


— Թող տվեք, պե՜, ի՞նչ կուզեք ինձմեն..․


— Մենք գիտենք, որ դուք պատվական հայ եք, ազգասեր մեծատուն, մի րոպե լսեք մեր վեճը և դատեցեք։ Մենք ձեր խոսքը կհարգենք, որովհետև.․. մենք բուրժվային կողմն ենք․․․(այս խոսքերը շշուկով արտասանեց)։ Ես նախկին եմ, ընկերս՝ վերակաղմյալ։


Մարդկանց արտաքինը վստահություն ներշնչեց Քիրաջյանին, մանավանդ շնորհքով փողկապը նրանց։


Հիրաջյանը նորից սուրճ պատվիրեց, այս անգամ երեք գավաթ, և սկսեց դարձյալ անուշ մասլահաթ։


Թե ի՞նչ էին խոսում, հայտնի չեղավ ուրիշ մարդկանց։ Սուրճ բերող աղջիկը նրանց խոսածից միայն հասկացավ, որ առժողկոմը Հայկոոպի կարասները չի տալիս, և որ շուտով