Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/565

Այս էջը սրբագրված է

— Խնդրեմ,— եղավ պատասխանը։ Ներս մտավ հասակն առած մի մարդ, կղերական թերթի նախկին խմբագիր, որ 40 տարի հայոց պատմություն էր ավանդել և հազար անգամ կրկնել աշակերտներին, թե հայ ժողովուրդը պիտի տիրանա «Արցախի և Տավրոսի լեռներին, հայոց պատմական թևերին»։ Աշակերտները լսում էին նրան և դասամիջոցին երգում «էրզրումից մինչև Բասեն»։

— Ես ձեզ բերել եմ գիտական մի շարադրություն, նվիրված Պետրոս Գետադարձի հրաշագործությանը,— ասավ նա ու սեղանի վրա դրեց ձեռագրի ստվար մի հատոր։

— Սրանց չեմ տա, չեն տպի, անհավատներ են։ Առեք ձեզ հետ տարեք՝ ձեզ մոտ տպելու։

— Աղեկ կըլլա, կառնի'մ… Պետք է ազգին մտավորն ալ փրկել, մենակ ֆիզիքր հերիք չէ բնավ…

— Նաև եկա ձեզ հայտնելու սրբազանի կողմից, որ ձեր ներկայոլթյամբ այս օրվա հավաքույթը պատվեք,— ու ժպտաց «Գետադարձը» ողորմելի ժպիտով, դեմքը կծկեց այնպես խեղճ, ասես դիմացինը նրան մի բան էր ընծայելու։

Երկուսով էլ գնացին։ «Հրաշագործությանց» հեղինակը մի առանձին հոգատարությամբ օգնեց Քիրաջյանին զգեստը մաքրելու։ Ո՞վ գիտե, գուցե գտներ նա մի մեկենաս և վաղուց պատրաստ ձեռագիրն ազատվեր փոշուց։

* * *

Հավաքույթը անմեղ պատրվակով էր սարքված։ Տիկին Վարդուհին էր հրավիրել, տարիքով մի կին, որ այժմ քաշվել է ասպարիզից, սակայն սրան նրան չի մոռանում պատմել «մի բաժակ թեյ»-ի հետ կապված օրերի մասին, երբ ամեն կիրակի տուփերով հանգանակություն էր անում հօգուտ զինվորների, վիրավորների, երբ նահանգապետի կնոջ հետ զինվորական հիվանդանոցից տուն չէր գալիս։ Ի՜նչ լավ օրեր էին, ի՜նչ ուրախություն էր, և ինչ ջահել օֆիցերներ կային… կորավ, անցավ, շաղի պես գոլորշիացավ։

Եկել էր և Ղևոնդ սրբազանը, որին շատ էր դուր գալիս նստել տիկին Վարդուհու կողքին և սեղանի տակ ոտքը մոտեցնել նրա հաստլիկ սրունքներին։ Հին գինու պես դուրալի