Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/566

Այս էջը սրբագրված է

ջերմություն էր հոսում սրբարրնի արյան մեջ, և այդ ժամերին նա իրեն ավելի առույգ էր զգում։

Քիրաջյանի մուտքը ժպիտներով և հաճոյալի խոսքերով ընդունեցին։ Կաղլիկ մի օքմին, որ ժամանակին մեծ կարողություն ուներ, իսկ այժմ՝ մատենավարի պաշտոն, իրենց տուն մարդ ուղարկեց, թանկագին հյուրի համար մառանում պահած հին գինուց բերելու։

Ուրիշներ էլ կային, որոնց թվում և մի նախկին մինիստր, որը իր հուշերը գրի առնելով էր զբաղված։ Սրբազանի կողքին նստել էին երկու հոգի, որոնցից մեկը ճարպակալել էր պատերազմից առաջ, մյուսը՝ պատերազմի ընթացքում։

— Ինչպես եք տեսնում Երևանը,— Քիրաջյանին հարցրել Ղևոնդ սրբազանը, միրուքի աջ ու ձախ կողմից շոյելով։

— Աղվոր կտեսնամ... Հոս ալ պատվական հայեր կան...

— Է՜, պարոն Քիրաջյան, լավ չի. չեն թողնում , որ մի շունչ քաշենք,— ասաց նա, որ ճարպոտել էր պատերազմի ընթացքում։

— Ամենայն ինչ անցավոր է,— վրա բերավ սրբազանը։

— Մայր աթոռը ողջ ըլլա...

— էջմիածին, «մշտականաչ կիպարիս, Հայաստանյայց մրմունջների ընդունարան», անգիր և զգացված արտասանեց Պետրոս Գետադարձը»։

Այդ բոլորին էլ դուր եկավ։ նույնիսկ տիկին Վարդուհին, որ այնքան էլ ջերմ եռանդ հավատացյալ չէր, արտասվեց։ Նա մտաբերեց փառահեղ մի մաղթանք, երբ Աղենք ու զրահից թնդում էր լերինք», երբ ֆռռում էր կանանց միության պարահանդեսում...

Խոսեցին դեսից դենից, ազգային պատվիրակությունից ու պատրիարքարանի գործերից, սինոդի հին արարքներից և բնակարանների խտացումից։ Յուրաքանչյուր ոք իր միտքը համեմում էր զսպած մի ցանկությամբ, և լուսավորչական այդ հավաքույթի առաքելական մրմունջներին հովանի էր Ղևոնդ սրբազանի խոսքը, թե «ամենայն ինչ անցավոր է»։

Միայն երկու ճարպագունդերն էին հետաքրքրվում նաղդով, դոլլարի և չերվոնեցի կուրսով։

Երբ ծածուկ ցանկությունների զեղումը ավարտեցին, ե