Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/567

Այս էջը սրբագրված է

սրտանց խոսելը հերիք եղավ, տիկին Վարդուհին նրանց հարևան սենյակը հրավիրեց, ուր ձյունի պես ճերմակ սփռոցի շարված էին պես-պես պնակներ, շիշեր և համեղ կերակուր։ «Պետրոս Գետադարձի» աչքերը պղտորվեցին, վաղո ւց,շատ վաղուց էր, երբ վերջին անգամ նա խժռել էր հոբելյանական մի հավաքույթի ճոխ սեղան։ Գինին թուլացնել սկսեց լեղվի կապանքները, մտքերը թև առան, թռան հեռո՜ւն, «դեպի երկիրս, Նեբրովթ ու Սիփան,Տարոն ու Վան։ Էլ «անկախ», էլ «ա՜խ Հայաստան», էլ «երբպիտի գա հայ թագավոր, դրոշակներ ծածա՜ն, ծածան» (այստեղ նախկին մինիստրը դեմքը խոժոռեց, նա ուզեց փաստացի ուղղում անել, թե Հայաստանը ռամկավար հանրապետություն պիտի լինի, բայց բարվոք համարեց լռել)։Քիրաջյանր ճառեց։ Նա ասաց, որ ինքը եկել է Հայաստանի ճահիճները չորացնելու, նոր ջրանցքներ շինելու և այդբոլորը կատարում է «չքնաղ Արմենիո» համար։ Եվ բոլորը միասին բաժակները չորացրին, գինին վետ-վետ խայտ ալով կոկորդից վար հոսեց։Տիկին Վարդուհին հուզմունքից համարյա թե լալիս էր,իսկ սրբազանն ավելի էր մերձենում նրան։ Մութ էր ուղեղի մեջ, և չգիտեր նա, թե ինչու այդպես առույգ է, գինի՞ն է ջերմացնում, թե տիկնոջ ազդրերը պառավ։

Ա՜յ, հասկանում եմ, լազաթ կա էլի՜, սրբազան, ապաափսոս չի՞ լավ կամպանյան, ասաց կաղլիկ օքմինը։

Այո՜, այո՜, ամենայն ինչ անցավոր է․․․ Քիրաջյանը սկսեց երգել։ Նրա ձայնը հնչում էր «Բամբ,որոտան», որպես խոշոր թմբուկի թնդյուն։ — Երբ որ բացվեն դռներ հուսո... — Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ... — Սավետ, սավետ, ասա սավետ էլի, բարձրաձայն ՛կանչեց ճարպագունդը վերջին — Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա... — Պարլամենտ, պարլամենտ,— ճոճանակի պես օրորվելով ոտքի կանգնեց նախկին մինիստրը և զգացման առատությունից գինու բաժակը ջարդեց։ Հուսո դռները ավելի բաց֊